Ներկայացվել են ՀԿԱԾ մարզային բաժինների
ՀասարակությունԳլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանը մարզային հանդիպումների շրջանակում հունիսի 7-ին այցելել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի և Լոռու մարզային բաժիններ։
Գյումրիում, ապա Վանաձորում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ Գլխավոր հարկադիր կատարողը մարզային բաժինների աշխատակիցներին է ներկայացրել Շիրակի և Լոռու մարզային բաժինների փոխատեղված պետերին, շնորհակալություն հայտնել նրանց կատարած աշխատանքի համար։
Աշխատանքային խորհրդակցությունների ընթացքում Լոռու մարզային բաժնի պետ Թադևոս Վարդանյանն ու Շիրակի մարզային բաժնի պետ Արման Պողոսյանը ներկայացրել են իրենց ղեկավարած նախկին բաժինների կատարողական պլանային ցուցանիշները, ապա միմյանց փոխանցել բաժիններում և բաժանմունքներում գույքագրված խնդիրները բաժինների հետագա բնականոն աշխատանքն ապահովելու համար։
Քննարկվել են նաև «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի նախագծի կարգավորումները, կատարողական վարույթների իրականացման ժամկետներին, հարկադիր էլեկտրոնային աճուրդներին, աշխատանքային կարգապահությանը, ինչպես նաև բաժինների շենքային պայմաններին, նյութատեխնիկական հագեցվածությանն առնչվող հարցեր։