Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լոնդոնի քաղաքապետի հետ
Քաղաքական
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Միացյալ Թագավորության խորհրդարանում կարճատև հանդիպում է ունեցել Լոնդոնի քաղաքապետ Սադիք Խանի հետ։
Ալեն Սիմոնյանն այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։
«Բրիտանական խորհրդարանում կարճատև հանդիպում ունեցա Լոնդոնի քաղաքապետ Սադիք Խանի հետ։ Լոնդոնը մեգապոլիս է, և հույս ունեմ, որ մի օր գործընկերային կապեր կհաստատվեն Լոնդոնի և իմ սիրելի Երևանի միջև»,- գրել է Սիմոնյանը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ