Ադրբեջանի խնդրանքով մյուս շաբաթ Վաշինգտոնում նախատեսված քննարկումները հետաձգվում են․ ՀՀ ԱԳՆ
Քաղաքական
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը տեղեկացնում է, որ ադրբեջանական կողմի խնդրանքով մյուս շաբաթ Վաշինգտոնում նախատեսվող քննարկումների հերթական փուլը հետաձգվում է:
«Հանդիպման նոր ժամկետների վերաբերյալ հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ գործընթացի քննարկումների հաջորդ փուլն արտաքին գործերի նախարարների մակարդակով նախատեսված էր հունիսի 12-ին, ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)