Հրդեհ Բյուրեղավանի հանրակացարանում. Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
Արտակարգ Պատահար
Հունիսի 8-ին, ժամը 21:43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բյուրեղավան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցի հանրակացարանային շենքի սենյակներից մեկում։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է հանրակացարանի առաջին հարկի միջանցքում․ տուժածներ չկան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:28-ին, մարվել՝ 22:55-ին։ 30 քմ տարածքում մասամբ այրվել են գույք և կենցաղային իրեր։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)