Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության ծավալն աճել է, ամենաշատը ստացվել է ԱՄՆ-ից
ՀասարակությունՀայաստանում այս տարվա հունվար-ապրիլին մարդասիրական օգնության կարգով ստացվել է 6 մլն 670.1 հազար դոլարի ապրանք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 16 տոկոսով: Այս մասին են կայքում Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:
Ուղարկված մարդասիրական օգնության ծավալներում ամենամեծ մասնաբաժինն ունի քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը՝ 3 մլն 298.7 հազար դոլարի, ապա մանածագործական իրերը՝ 985.9 հազար դոլարի, ապա մեքենաները, սարքավորումները և մեխանիզմները՝ 971.9 հազար դոլարի: