Ադրբեջանը ռազմատրանսպորտային ինքնաթիռներ է գնում Իտալիայից. ԶԼՄ-ներ
ԱդրբեջանԱդրբեջանը Իտալիայից C-27J Spartan ռազմատրանսպորտային ինքնաթիռներ է գնում, ուրբաթ՝ հունիսի 9-ին, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով իտալական Leonardo ավիաարտադրող ընկերության մամուլի ծառայությանը։
Ընկերությունը հայտնել է, որ ադրբեջանական պատվիրակությունն այցելել է Իտալիա՝ երկու երկրների պաշտպանության նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ համաձայնագիր ստորագրելու համար։
«C-27J Spartan-ի գնման պայմանագիրը Ադրբեջանի զինված ուժերի արդիականացման ծրագրի անբաժանելի մասն է, որն ավելի մեծ ուշադրություն է դարձնում իտալական արդյունաբերության արտադրանքին»,- նշել են ընկերությունում։
«Leonardo-ի կողմից արտադրված C-27J Spartan ինքնաթիռները հաջողությամբ ապացուցել են իրենց օպերատիվ առաքելությունները բարդ տեղանքով տարածքներում»,-գրում է Anadolu-ն։