Բայրամովը Կլաարի հետ քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը
Արտաքին Քաղաքական
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի, միջազգային գործընկերների, այդ թվում՝ Եվրամիության միջնորդությամբ բանակցությունների ներկա վիճակի վերաբերյալ, ինչպես նաև քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցը։
Բայրամովը ներկայացրել է ադրբեջանական կողմի դիրքորոշումները: Կլաարը նշել է, որ ԵՄ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, և հայտարարել, որ ջանք չի խնայի ապահովելու այդ ուղղությամբ երկու երկրի ղեկավարների ապագա շփումները:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)