Քենդալ Ջենները կարճ զգեստով ցուցադրել է սլացիկ ոտքերը
ԼուսանկարներՄոդել Քենդալ Ջենները հայտնվել է Արեւմտյան Հոլիվուդում FWRD–ի pop-up խանութի բացմանը։ Այս մասին հայտնում է Daily Mail տաբլոիդը։
27-ամյա Քենդալ Ջեները հանրությանը ներկայացել է կարճ զգեստով, որն ընդգծել է նրա երկար ու սլացիկ ոտքերը։ Նրա կերպարը լրացրել են թափանցիկ կրունկներով սանդալները։
Քենդալ Ջենները, լինելով FWRD-ի ստեղծագործական տնօրենը, վարել է երեկույթը։ Միջոցառմանը հրավիրված էին Victoria's Secret-ի նախկին «հրեշտակներ» Ժոզեֆին Սկրիվերը և Շանինա Շեյքը, «Միսս Տիեզերք 2012» Օլիվիա Կալպոն և այլ աստղեր։