Հայ–ադրբեջանական հակամարտության հարցում ԵՄ միջնորդությունն ուղղված է ՌԴ–ին բանակցային գործընթացից դուրս մղելուն․ Զախարովա
Արտաքին Քաղաքական
Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության հարցում ԵՄ միջնորդությունն ուղղված է Ռուսաստանին բանակցային գործընթացից դուրս մղելուն, այլ ոչ թե տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա նշել է, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում ԵՄ միջնորդության բացարձակ քաղաքականացված և պատեհապաշտական բնույթը, որտեղ շեշտը դրված է ոչ թե կայունացմանը նպաստելու, այլ Ռուսաստանին դուրս մղելու գաղափարախոսության և ցանկության վրա:
«Կոնկրետ օրինակներից մեկը Հայաստանում ԵՄ առաքելության գործունեության քիչ արտահայտված արդյունքներն են»,– հավելել է Մարիա Զախարովան:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)