Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում վնասվել է մոտ 1500 խանութ․ վնասը գնահատվել է հարյուրավոր միլիոնավոր եվրո Լիտվայում անհայտ անձինք փորձել են հրկիզել Starlink-ի սարքավորումներ պահող ընկերությունը Մակրոնը հանդես կգա ազգին հասցեագրված ուղերձով Բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ՌԴ պայմանագրերի կնքման շուրջ. մանրամասներ Ես աղոթում եմ. ԱՄՆ փոխնախագահի արձագանքը՝ Ֆրանսիայում անկարգություններին Եզրաս Սրբազանը դատապարտել է Հայաստանի իշխանությունների հակաեկեղեցական արշավը Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. տեղումներ են սպասվում Մոհսեն Ռեզայի․ Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության դեպքում նոր ծրագիր է պատրաստել Netflix-ը Ռուսաստանում գրանցել է իր լոգոտիպի և անվան իրավունքը Ֆրանսիայի «Կանաչների» առաջնորդը բողոքներից հետո պահանջել է ՆԳ նախարարի հրաժարականը «Վիվա Արմենիա»-ի սպասարկման կենտրոնից հափշտակել են 4 միլիոն 500 հազար դրամի հեռախոսներ Իրանի խորհրդարանը երկրի պաշտպանության նոր նախարար է նշանակել 

Պատկան մարմիններին կոչ ենք անում ուշադրության կենտրոնում պահել Լիանա Մարգարյանի բարձրացրած խնդիրները. հայտարարություն

Հասարակություն

Կանանց աջակցման կենտրոնը  հայտարարություն է տարածել  Լիանա Մարգարյանի կողմից հրապարակված տեսանյութի վերաբերյալ:

Հայտարարությունում  մասնավորապես ասվում է.

«Հունիսի 8-ին, սոցիալական ցանցերով և մեդիահարթակներով տեսանյութ է տարածվել, որում երիտասարդ կինը պատմում է ամուսնու կողմից հետապնդումների և սպառնալիքների մասին։ Լիանա Մարգարյանի խոսքերով, իր և երեխաների լուսանկարները տարածվում են «որոնվում են» վերտառությամբ, սակայն կինը չի կարող բացահայտել իրենց գտնվելու վայրը  ամուսնու՝ Գոռ Տեր-Եսայանի սպառնալիքների պատճառով։ Նա նաև հայտարարում է, որ 2020 թվականին, Գոռ Տեր-Եսայանը, որը ոստիկանության 6-րդ վարչության աշխատակից է եղել, լինելով ալկոհոլի և թմրանյութերի ազդեցության տակ, հրազենի գործածմամբ կյանքից զրկել է կնոջ հորը։ Հարուցվել է քրեական գործ՝ սպանության հոդվածով, սակայն սպանություն կատարած անձը՝ երկու տարի գտնվելով Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում, այժմ ազատության մեջ է։ Կինը բարձրաձայնում է Գոռ Տեր-Եսայանի հոգեբուժական փորձաքննությունների մասին, որոնք երկու անգամ նրան անմեղսունակ են ճանաչել, իսկ երրորդ փորձաքննությունը ոչ միայն հիմնավորել է տղամարդու մեղսունակությունը՝ հանցանքը կատարելիս, այլև՝ հիմնավոր կասկածներ հարուցել նախորդ երկու փորձաքննությունների վերաբերյալ։

Փաստացի, ազատության մեջ հայտնվելով, տղամարդը շարունակում է կնոջ նկատմամբ բռնությունները, ինչպես նաև, ամուսնալուծության գործընթացում դատարանի կողմից ստացել է երեխաների հետ տեսակցության իրավունք։ Դատարանը բավարարել է  նաև կնոջից խոշոր ֆինանասական գումար բռնագանձելու ամուսնու պահանջը։ Կինն այս իրավիճակում ստիպված է եղել թաքնվել և  հանրային ուշադրությունը սեևեռում է խնդրի վրա՝ միաժամանակ ահազանգ հնչեցնելով տևականորեն ընտանեկան բռնության ենթարկվելու փաստի վերաբերյալ։

Կանանց աջակցման կենտրոնը, տարիներ շարունակ աշխատելով ընտանեկան բռնության ենթարկված կանանց և նրանց երեխաների հետ, իր աշխատանքային պրակտիկայում բախվել է բազմաթիվ դեպքերի, երբ իրավապահ մարմիններում աշխատող ամուսինները բռնություն են գործադրել կնոջ և երեխաների նկատմամբ։ Բռնությունից տուժած կանայք՝ դիմելով մեզ բարձրաձայնել են իրենց վախերի մասին, միաժամանակ ընդգծելով, որ իրավապահ համակարգում աշխատող ամուսիններն իրենց զգում են վստահ և անպատժելի, քանի որ կնոջ բողոքը հիմնականում ընթացք չի ստանում։ Քիչ չեն նաև դեպքերը, երբ կանայք նշում են, որ իրենց ամուսիններն ունեն հրազեն և այդ զենքով սպառնում են իրենց։

Ուստի, պատկան մարմիններին կոչ ենք անում․

Ուշադրության կենտրոնում պահել Լիանա Մարգարյանի կողմից բարձրացրած խնդիրները։

Կիրառել պաշտպանական միջոց՝ կնոջ և երեխաների անվտանգության ապահովման համար։

Ավելացնենք նաև, որ Լիանա Մարգարյանը երբևէ չի դիմել Կանանց աջակցման կենտրոն և չի եղել մեր շահառուն, սակայն պատրաստ ենք աջակցություն տրամադրել թե՛ նրան, թե՛ նմանատիպ իրավիճակում հայտնված բոլոր կանանց»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում վնասվել է մոտ 1500 խանութ․ վնասը գնահատվել է հարյուրավոր միլիոնավոր եվրո Լիտվայում անհայտ անձինք փորձել են հրկիզել Starlink-ի սարքավորումներ պահող ընկերությունը Մակրոնը հանդես կգա ազգին հասցեագրված ուղերձով Բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ՌԴ պայմանագրերի կնքման շուրջ. մանրամասներ Ես աղոթում եմ. ԱՄՆ փոխնախագահի արձագանքը՝ Ֆրանսիայում անկարգություններին Եզրաս Սրբազանը դատապարտել է Հայաստանի իշխանությունների հակաեկեղեցական արշավը Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. տեղումներ են սպասվում Մոհսեն Ռեզայի․ Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության դեպքում նոր ծրագիր է պատրաստել Netflix-ը Ռուսաստանում գրանցել է իր լոգոտիպի և անվան իրավունքը Ֆրանսիայի «Կանաչների» առաջնորդը բողոքներից հետո պահանջել է ՆԳ նախարարի հրաժարականը «Վիվա Արմենիա»-ի սպասարկման կենտրոնից հափշտակել են 4 միլիոն 500 հազար դրամի հեռախոսներ Իրանի խորհրդարանը երկրի պաշտպանության նոր նախարար է նշանակել Ֆրանսուա Օլանդը Ֆրանսիայի իշխանություններին կոչ է արել սկսել բանակցությունները երիտասարդության և արհմիությունների հետ Նյու Յորքում Մանհեթենի մետրոյի կայարանում վեճի ժամանակ տղամարդու են գնդակահարել Բաթումում տղամարդը պատուհանից ցած է նետվել ոստիկանությունից խուսափելիս Փարիզում բողոքի ցույցի մասնակիցը մահացել է սրտի կանգից․ Ֆրանսիայի մայրաքաղաքում ձերբակալվել է 855 մարդ Լիտվայում օդային տագնապ է հայտարարվել սահմանը խախտած ենթադրյալ անօդաչուի պատճառով «Ականջից բռնեք ու զանգեք ինձ»․ Արարատի մարզում 36-ամյա տղամարդը ծեծել է 11-ամյա երեխային ԱՄՆ-ում բեռնատարը մխրճվել է մանկական ֆուտբոլային խաղի մասնակիցների մեջ. զոհվածների թվում կա 6-ամյա երեխա Թրամփի հակառակորդները ԱՄՆ-ի ողջ տարածքում «Ոչ թագավորներին» կարգախոսով ցույցեր են անցկացրել Կանադայի ռազմական բազայում խոշոր հրդեհ է տեղի ունեցել․ կան զոհեր և տուժածներ Երևանում 20-ամյա աղջիկը ծանր վնասվածք է պատճառել 34-ամյա զուգընկերոջը Լենինգրադի մարզում ԱԹՍ-ի հարձակումից հետո հրդեհվել է Ozon-ի լոգիստիկ կենտրոնը Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Սարգիս Բեգոյանը դարձել է մինչև 23 տարեկանների Աշխարհի Առաջնության բրոնզե մեդալակիր ԱԹՍ-ներով զանգվածային հարձակում է իրականացվել Սանկտ Պետերբուրգի ուղղությամբ. մանրամասներ Վրաերթ «Մոսկվա» կինոթատրոնի մոտ ԱՄՆ-ի 1792թ. թողարկված մետաղադրամը վաճառվել է 2,93 միլիոն դոլարով«Perseverance» մարսագնացը Մարսի վրա ռեկորդային՝ 45.2 կմ ճանապարհ է անցելSpaceX-ի Falcon 9 հրթիռը երկնքում տպավորիչ «տիեզերական մեդուզա» է առաջացրելNASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա30 հազար դոլարանոց բազմոց՝ Porsche-ի տեսքովՎան Գոգի կտավը, որը 60 տարի չի ներկայացվել հանրությանը, ցուցադրվել է ՀոնկոնգումԳիշերային երկնքի պայծառությունը կրկնապատկվում է յուրաքանչյուր 8 տարին մեկՌուսական ուժերն այս գիշեր ամենաուժեղ հարվածներից մեկն են հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին. ԶելենսկիՄոսկվայի և Սանկտ Պետերբուրգի օդանավակայաններում հարյուրավոր չվերթներ են հետաձգվել կամ չեղարկվելՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուԼիոնում ցուցարարները հրդեհել են զբոսաշրջային գրասենյակըՄեսսին լքում է «Ինտեր Մայամի»-ի ճամբարը և մեկնում ԻսպանիաԹուրքիան մտադիր է 2027 թվականին կրկնապատկել Սև ծովում գազի արդյունահանումըTesla-ի նոր Roadster-ը կկարողանա հնարքներ կատարել սեփականատիրոջ հրահանգովԳերմանիայում ռոբոտի մասնակցությամբ սեռական ոտնձգության դեպք է քննվումԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըԱՄՆ-Ռուսաստան դիզվառելիքի գործարքը օգուտ չի բերի որևէ մեկին. ՄակրոնԸնդամենը 23 տարեկան եմ, բայց ինձ արդեն վետերան են անվանում․ ԲելինգհեմԶելենսկին ենթադրել է, որ հնարավոր է հանդիպի Պուտինին ԱՄն-ումՎարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըԽաղաղության քողի տակ՝ զիջումներ, բնապահպանության անվան տակ՝ փողերի լվացում․ Ռուզաննա Ստեփանյան Հայաստանում կստեղծվի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ոլորտի վերլուծական կենտրոնԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»
Ամենադիտված