Հայաստանը կարևորում է Պորտուգալիայի հետ բարեկամական հարաբերությունները. Վահագն Խաչատուրյան
Հայաստան
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալական Հանրապետության նախագահ Մարսելու Ռեբելու Դե Սոուզային ազգային տոնի՝ Պորտուգալիայի օրվա կապակցությամբ։
«Հայաստանը կարևորում է Պորտուգալիայի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերությունները։
Համոզված եմ, որ մեր երկրների միջև հաջողությամբ ծավալվող քաղաքական երկխոսությունը կնպաստի հայ-պորտուգալական կապերի և բազմոլորտ համագործակցության առավել խորացմանն ու ամրապնդմանը՝ ի շահ մեր ժողովուրդների»,-ասվում է ուղերձում:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)