«Մարսելում» հայտարարել են, որ հետաքրքրված չեն Սպերցյանի ծառայություններով
Սպորտ
«Մարսելի» մարզական տնօրեն Խավիեր Ռիբալտան արձագանքել է Կրասնոդարի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի նկատմամբ ֆրանսիական ակումբի հետաքրքրության մասին լուրերին։
«Մենք ոչ մի հետաքրքրություն չունենք Սպերցյանի նկատմամբ»,- ասել է Ռիբալտան Sport24-ին։
Ֆուտբոլիստի պայմանագիրը «Կրասնոդարի» հետ հաշվարկված է մինչև 2026 թվականը։ Անցած մրցաշրջանում նա անցկացրած 40 հանդիպումներում 14 անգամ հարվածել է մրցակցի դարպասին։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Սպերցյանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում մի շարք արտասահմանյան ակումբներ, այդ թվում՝ հոլանդական «Այաքսը», ֆրանսիական «Մարսելը», ինչպես նաև իտալական «Միլանը» և «Ֆիորենտինան»:
Լրատվամիջոցները հայտնում էին, որ Ամստերդամի «Այաքսը» պաշտոնական առաջարկ է արել «Կրասնոդարին»՝ 23-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի վերաբերյալ։ Հոլանդական ակումբը պատրաստ է Սպերցյանի համար վճարել 9 միլիոն եվրո:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)