Նյու Յորքում Մանհեթենի մետրոյի կայարանում վեճի ժամանակ տղամարդու են գնդակահարել Բաթումում տղամարդը պատուհանից ցած է նետվել ոստիկանությունից խուսափելիս Փարիզում բողոքի ցույցի մասնակիցը մահացել է սրտի կանգից․ Ֆրանսիայի մայրաքաղաքում ձերբակալվել է 855 մարդ Լիտվայում օդային տագնապ է հայտարարվել սահմանը խախտած ենթադրյալ անօդաչուի պատճառով «Ականջից բռնեք ու զանգեք ինձ»․ Արարատի մարզում 36-ամյա տղամարդը ծեծել է 11-ամյա երեխային ԱՄՆ-ում բեռնատարը մխրճվել է մանկական ֆուտբոլային խաղի մասնակիցների մեջ. զոհվածների թվում կա 6-ամյա երեխա Թրամփի հակառակորդները ԱՄՆ-ի ողջ տարածքում «Ոչ թագավորներին» կարգախոսով ցույցեր են անցկացրել Կանադայի ռազմական բազայում խոշոր հրդեհ է տեղի ունեցել․ կան զոհեր և տուժածներ Երևանում 20-ամյա աղջիկը ծանր վնասվածք է պատճառել 34-ամյա զուգընկերոջը Լենինգրադի մարզում ԱԹՍ-ի հարձակումից հետո հրդեհվել է Ozon-ի լոգիստիկ կենտրոնը Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Սարգիս Բեգոյանը դարձել է մինչև 23 տարեկանների Աշխարհի Առաջնության բրոնզե մեդալակիր 

«Պետական միջոցների հանցագործ վատնում». Աշոտ Խաչատրյան. «Հետք»

Քաղաքական

Հայաստանի կառավարությունը պարբերաբար արտոնություններ ու աջակցության ծրագրեր է սահմանում ՏՏ (տեղեկատվական տեխնոլոգիաներ) ոլորտի ընկերությունների համար։ 2022 թվականի դեկտեմբերի վերջին որոշվեց շուրջ 10 մլրդ դրամի աջակցություն տրամադրել ՏՏ ոլորտի այն կազմակերպություններին, որոնք աշխատում են արտերկրի համար։ Օգնության հիմնավորումն այսպիսին է՝ այդ կազմակերպություններն իրացումը ստանում են տարադրամով և հետևաբար, տուժել են դրամի արժևորման պատճառով։ Նշենք, որ այդ կազմակերպություններում աշխատավարձերը շատ բարձր են։ Դրանք հասնում են ամսական 3-4 միլիոն դրամի և երբեմն՝ ավելի բարձր։ «Հետք»-ը «Հայկական Ծրագրեր» ընկերության նախագահ Աշոտ Խաչատրյանի հետ զրուցել է այս արտոնությունների խնդրահարույց կողմերի, արտոնություն ստացողների անունները թաքցնելու մասին։ 

10 մլրդ դրամի աջակցության մասին որոշումից արդեն մոտ կես տարի է անցել, բայց Կառավարությունից ու ԲՏԱ նախարարությունից մեզ այդպես էլ չհաջողվեց ստանալ այն ընկերությունների ցանկը, որոնք ստացել են պետական աջակցություն։ Ի պատասխան մեր հարցումների՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գլխավոր քարտուղար Նարեկ Մելքումյանը ուղիղ նշել է, որ ընկերությունների ցանկը և նրանց ստացած աջակցության չափի մասին տեղեկություններն առևտրային գաղտնիք են պարունակում։ «Նախարարությունը ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 1-ի թիվ 1863-Լ որոշմամբ շահառու հանդիսացած կազմակերպություններից չունի համաձայնություն՝ ընկերությունների վերաբերյալ տեղեկությունների հրապարակման մասով, ուստի նման տեղեկատվություն չի կարող տրամադրել»,- նշել է Մելքումյանը։ Մի քանի հարցումներից հետո, չստանալով որևէ տեղեկություն՝ ի վերջո որոշեցինք դատի տալ նախարարությանը։ Որքանո՞վ է արդարացված նախարարության այս գաղտնիությունը։

Պետք է սկսել նրանից, որ Կառավարությունը իրավունք չունի որևէ մասնավոր կազմակերպության անհատույց ֆինանսական միջոցներ կամ արտոնություններ տրամադրել։ Կառավարությունը կարող է միջամտել մասնավոր բիզնեսին ծայրահեղ, բացառիկ դեպքերում, երբ հարցը կվերաբերի երկրի անվտանգությանը կամ ֆինանսատնտեսական կայունությանը։ Ընդ որում, այդ միջամտությունը պետք է օրենքով հստակ կանոնակարգված լինի և իհարկե, լինի թափանցիկ, ինչն այսօր Ձեր մտահոգության առարկան է։

Բոլոր գործարարները իրենց բիզնեսները սկսում են գերշահույթներ ստանալու ակնկալիքներով։ Հետևաբար, նրանք պետք է պատրաստ լինեն հնարավոր կորուստների։

Ի՞նչ է նշանակում կազմակերպությունը տարադրամի տատանման արդյունքում կորուստներ է կրել, եկեք փոխհատուցենք այդ կորուստները։ Արդյո՞ք մեր Կառավարությունը ցանկանում է երաշխավորված շահութաբեր բիզնես միջավայր ստեղծել բոլորի համար։

ԲՏԱ նախարարության արարքը և պատասխանը «Հետք»-ի հարցմանը, իհարկե, ցնցող է։

Չինովնիկները պետական գանձարանից փողը վերցրել են, տվել են ինչ-որ կազմակերպությունների, ում անունները չեն ասում, որովհետև դա առևտրային գաղտնիք է և, որ իրենք այդ կազմակերպություններից չունեն համաձայնություն՝ ընկերությունների վերաբերյալ տեղեկությունների հրապարակման մասով։

Աներևակայելի է։ Պետության կողմից մասնավոր կազմակերպությանը անհատույց փող տալը անվանում են առևտրային գաղտնիք։ Այս անգրագիտության և ցինիզմի համար Կառավարության տնտեսական և իրավաբանական բլոկները պետք է պաշտոնաթող արվեն։

Մեր չինովնիկները նույնիսկ չեն զգում, որ այն պատճառաբանությունը, թե «ընկերությունները չեն տալիս իրենց համաձայնությունը այդ տեղեկությունների հրապարակման մասով», ոչ թե ցույց է տալիս իրենց աշխատաոճի կոռեկտությունը, այլ հակառակը՝ շեշտում է իրենց ցինիզմը։

Երբ քննարկվում էր այս օգնությունը տալու հարցը, Կառավարությունը բոլոր լրատվամիջոցներով ինգնագովաբանվում էր, թե ինչ իմաստուն քայլ է անում։ Ֆինանսավորում ակնկալող կազմակերպությունների ղեկավարներն անթաքույց քծնանքով գովաբանում էին իմաստուն կառավարությանը։ Իսկ այսօր նրանք «չեն տալիս իրենց համաձայնությունը՝ ընկերությունների վերաբերյալ տեղեկությունների հրապարակման մասով»։

Ինչպե՞ս է ընդունվել նման որոշում, եթե այսօր իրենք խուսափում են այդ մասին խոսել։

Էկոնոմիկայի, ԲՏԱ նախարարությունները և ՏՏ ոլորտի մի խումբ ընկերություններ դարձել են հարկային արտոնությունների, ֆինանսական անհատույց հատկացումների միջոցով պետական միջոցները յուրացնելու սև խոռոչ։

Ինձ նաև շատ վրդովվեցնում է Կառավարության մյուս անդամների վերաբերմունքը այս երևույթի նկատմամբ։ Պատկերացրեք Կառավարության նիստը, որտեղ ընդունվել է 10 միլիարդ դրամը (26 միլիոն դոլար) հատկացնել այն ընկերություններին, որոնք ՀՀ-ում ամենաբարձր աշխատավարձն են ստանում՝ 3-4 մլն դրամ ամսական:

Էկոնոմիկայի և ԲՏԱ նախարարությունները հասկանալի է՝ կոնկրետ հարց են լուծում։ Փաշինյանին համոզել են, ինչը դժվար չէ, գանձարանից փողը վերցնում են, տալիս են իրենց ընկերներին։

Արտառոց է մյուս նախարարների պահվածքը։ Նրանք տեսնում են, որ ակնհայտ վնասարարություն և միջոցների յուրացում է տեղի ունենում։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը ամեն օր առնչվում է ծայրահեղ աղքատության հազարավոր դեպքերի։ Նախարարությունը անթիվ հարցեր ունի լուծելու։ Նախարարը գիտի, որ կան կազմակերպություններ, որոնք ընդհանրապես շահութահարկ չեն տալիս, որտեղ մի քանի միլիոն դրամ աշխատավարձ ստացողներն ընդամենը 10% եկամտահարկ են տալիս։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը հաշտվում է այս փաստի հետ։ Ավելին, հիմա նա նաև համաձայնում է, որ այդ կազմակերպությունները, այդ մարդիկ պետությունից միլիարդների օգնություն ստանան։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պատկերացումները իրենց դերի մասին պետք է փոխվեն։

Բացարձակ նույնը կարելի է ասել առողջապահության նախարարի մասին։ Այս նախարարին պետք է ստիպել ամեն շաբաթ մեկ օր անցկացնել որևէ դեղատանը, որ նա տեսնի, թե ինչպես են թոշակառուները մետաղադրամները հաշվում 2, իսկ եթե հերիքի, 3 հատիկ դեղահաբ գնելու համար։

ԿԳՄՍ նախարարությունը հազարավոր խնդիրներ ունի և՛ կրթության, և՛ գիտության, և՛ սպորտի, և՛ մշակույթի որոլտներում։ ԿԳՍՄ նախարարը պետք է որ հասկանար՝ ՏՏ ոլորտը զարգացնելու համար ոչ թե ՏՏ կազմակերպություններին է պետք ֆինանսավորել, այլ՝ համալսարաններին։

Հայաստանի արտաքին պարտքն անցել է 10 միլիարդ դոլարի սահմանը։ Ես անհանգիստ եմ, որովհետև գիտեմ, որ իմ աշխատանքի շնորհիվ պետք է փակվի այդ պարտքը։ Ինձ զարմացնում է Ֆինանսների նախարարի անտարբերությունը բյուջեից 26 միլիոն դոլար վատնելու փաստի մասին։

Պաշտպանության նախարարությունը 26 միլիոն դոլարով մի քանի ժամանակակից դրոն կարող էր առնել, կամ չգիտեմ՝ ի՞նչն է ավելի պետք մեր բանակին։ Մի՞թե ՊՆ նախարարը կարծում է, որ Էկոնոմիկայի և ԲՏԱ նախարարների անվերջ վատնումները երկրի ամրության համար ավելի կարևոր են։

Արդարադատության նախարարը պետք է տեսներ, որ խախտվում են հավասար մրցակցության սահմանադրական և մնացած բոլոր օրենքները։ Իսկ որոշման հիմնավորումն ուղղակի ծաղր է։

Եվ, վերջապես, գլխավոր դատախազի համար պետք է ակնհայտ լիներ, որ այստեղ ուղղակի պետական միջոցների հանցագործ, կազմակերպված վատնում է տեղի ունենում։

Կառավարության նիստում սակայն, բոլորը լուռ և անտարբեր նստած են, ոչ մեկը ձայն չի հանում։ Էս մարդիկ թքած ունեն պետության և պետականության ցանկացած խնդրի վրա։ Ամեն մեկն իր բոստանի տերն է։ Հարաբերությունները շատ պարզ են՝ ես չեմ խանգարում ուրիշներին, նրանք չեն խանգարում ինձ։ Այնքան, որ իրենք մնան նախարար։

Ցավոք, մենք չունենք Կառավարություն-թիմ, որտեղ ազատ, պրոֆեսիոնալ քննարկումներ են արվում և որոշումներ են ընդունվում ի շահ երկրի։ Ամեն նախարար իր նախագծերը համաձայնեցնում է վարչապետի հետ։ Կառավարության մյուս անդամներն առարկելու իրավունք, կամ ծպտուն հանելու համարձակություն չունեն։

Էկոնոմիկայի նախարարը ՏՏ ոլորտին հարկային արտոնություններ տալու նոր նախագիծ է ներկայացրել։ Նախատեսվում է՝ այն ՏՏ ընկերությունների համար, որոնց իրացման 80 և ավելի տոկոսը գալիս է արտերկրից, սահմանել 5 տոկոս եկամտահարկ։ Ի՞նչ կասեք այս մասին։

Այս որոշումը շատ ծանր կնստի ամբողջ տնտեսության վրա, իսկ ՏՏ ոլորտի համար ավերիչ հետևանքներ կունենա։ Այս մասին առաջիկա օրերին առանձին նյութ կլինի։

Ես առաջարկում եմ դատախազությանը լուրջ վերաբերվել այս արտոնություններին։ Պետք է հստակ հասկանալ՝ կոռուպցիա և արտոնություններ հասկացությունները հոմանիշներ են։ 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նյու Յորքում Մանհեթենի մետրոյի կայարանում վեճի ժամանակ տղամարդու են գնդակահարել Բաթումում տղամարդը պատուհանից ցած է նետվել ոստիկանությունից խուսափելիս Փարիզում բողոքի ցույցի մասնակիցը մահացել է սրտի կանգից․ Ֆրանսիայի մայրաքաղաքում ձերբակալվել է 855 մարդ Լիտվայում օդային տագնապ է հայտարարվել սահմանը խախտած ենթադրյալ անօդաչուի պատճառով «Ականջից բռնեք ու զանգեք ինձ»․ Արարատի մարզում 36-ամյա տղամարդը ծեծել է 11-ամյա երեխային ԱՄՆ-ում բեռնատարը մխրճվել է մանկական ֆուտբոլային խաղի մասնակիցների մեջ. զոհվածների թվում կա 6-ամյա երեխա Թրամփի հակառակորդները ԱՄՆ-ի ողջ տարածքում «Ոչ թագավորներին» կարգախոսով ցույցեր են անցկացրել Կանադայի ռազմական բազայում խոշոր հրդեհ է տեղի ունեցել․ կան զոհեր և տուժածներ Երևանում 20-ամյա աղջիկը ծանր վնասվածք է պատճառել 34-ամյա զուգընկերոջը Լենինգրադի մարզում ԱԹՍ-ի հարձակումից հետո հրդեհվել է Ozon-ի լոգիստիկ կենտրոնը Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Սարգիս Բեգոյանը դարձել է մինչև 23 տարեկանների Աշխարհի Առաջնության բրոնզե մեդալակիր ԱԹՍ-ներով զանգվածային հարձակում է իրականացվել Սանկտ Պետերբուրգի ուղղությամբ. մանրամասներ Վրաերթ «Մոսկվա» կինոթատրոնի մոտ ԱՄՆ-ի 1792թ. թողարկված մետաղադրամը վաճառվել է 2,93 միլիոն դոլարով«Perseverance» մարսագնացը Մարսի վրա ռեկորդային՝ 45.2 կմ ճանապարհ է անցելSpaceX-ի Falcon 9 հրթիռը երկնքում տպավորիչ «տիեզերական մեդուզա» է առաջացրելNASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա30 հազար դոլարանոց բազմոց՝ Porsche-ի տեսքովՎան Գոգի կտավը, որը 60 տարի չի ներկայացվել հանրությանը, ցուցադրվել է ՀոնկոնգումԳիշերային երկնքի պայծառությունը կրկնապատկվում է յուրաքանչյուր 8 տարին մեկՌուսական ուժերն այս գիշեր ամենաուժեղ հարվածներից մեկն են հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին. ԶելենսկիՄոսկվայի և Սանկտ Պետերբուրգի օդանավակայաններում հարյուրավոր չվերթներ են հետաձգվել կամ չեղարկվելՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուԼիոնում ցուցարարները հրդեհել են զբոսաշրջային գրասենյակըՄեսսին լքում է «Ինտեր Մայամի»-ի ճամբարը և մեկնում ԻսպանիաԹուրքիան մտադիր է 2027 թվականին կրկնապատկել Սև ծովում գազի արդյունահանումըTesla-ի նոր Roadster-ը կկարողանա հնարքներ կատարել սեփականատիրոջ հրահանգովԳերմանիայում ռոբոտի մասնակցությամբ սեռական ոտնձգության դեպք է քննվումԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըԱՄՆ-Ռուսաստան դիզվառելիքի գործարքը օգուտ չի բերի որևէ մեկին. ՄակրոնԸնդամենը 23 տարեկան եմ, բայց ինձ արդեն վետերան են անվանում․ ԲելինգհեմԶելենսկին ենթադրել է, որ հնարավոր է հանդիպի Պուտինին ԱՄն-ումՎարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըԽաղաղության քողի տակ՝ զիջումներ, բնապահպանության անվան տակ՝ փողերի լվացում․ Ռուզաննա Ստեփանյան Հայաստանում կստեղծվի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ոլորտի վերլուծական կենտրոնԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջանԲրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտների«Նիկոլերենից» թարգմանեք՝ հասկանամ՝ ինչա նշանակում Արծվաշենը շարժենք. ստի նոր «էվերեստներ» են նվաճումCOP17-ը ընձեռում է հրաշալի հնարավորություն Հայաստանի և աշխարհի տարբեր երկրների երիտասարդներին՝ փոխանակվելու փորձով․ Ռոբերտ ԱբիսողոմոնյանՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ Փաշինյան«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ներկա է եղել Mining Armenia Forum 2026-ինՄեքսիկայում երեք տղամարդու մոտ 159 տարվա ազատազրկման են դատապարտել սերֆերների սպանության համարՀռոմի պապը վիրահատությունից հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջևԷստոնիան ևս տասը միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային զենք գնելու համարՀյուսիսային Կորեան գերճշգրիտ կառավարվող տորպեդ է փորձարկելCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրը
Ամենադիտված