Չեն կարողանալու Արմենին լռեցնել. Շարմազանովը՝ Աշոտյանի ձերբակալման մասին
Բլոգոսֆերա
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ իր տնից ձերբակալվել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, նա այս պահին Քննչական կոմիտեում է, ՀՀԿ-ականներն ու այլ ընդդիմադիրները շտապում են Քննչական կոմիտե։ Մենք զրուցեցինք Էդուարդ Շարմազանովի հետ․
«Աշոտյանին փողերի լվացման մեղադրանք վաղուց էր առաջադրվել, սա հերթական շոուն է, քաղաքական հաշվեհարդար է, հստակ քաղաքական ենթատեքստ ունեցող։ Նույնը հազար անգամ այդ գործի շրջանակներում խոսել է, ակնհայտ է չէ՞, որ նպատակը շոու անելն է, հասարակության ուշադրությունը շեղելն է, իրենց թրքամետ գործողություններից։ Բորելը կանգնում, ասում է․․․, Աշոտյանը պայթեցնում էր իրենց ստերի փուչիկը, բա պիտի Աշոտյանին լռեցնեն, բայց չեն կարողանալու լռեցնել, ինչ էլ անեն ոչ մեզ են լռեցնելու, ոչ Արմենին են լռեցնելու, պայքարը շարունակվելու է»,- ասաց Շարմազանովը։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)