Արմեն Աշոտյանի կալանքի միջնորդության քննարկման դատական նիստը տեղի կունենա այսօր՝ ժամը 20:00-ին. փաստաբան
Բլոգոսֆերա
Արմեն Աշոտյանի կալանքի միջնորդության քննարկման դատական նիստը տեղի կունենա այսօր՝ ժամը 20:00-ին, ՀՀ հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ: Այս մասին հայտնում է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ձերբակալվել է:
Գոռ Աբրահամյանը պարզաբանել է, որ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակում Աշոտյանը խախտել է խափանման միջոցի պայմանները:
Պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման մեղադրանքով նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)