Դիլիջանում ՔՊ-ականների հավաքույթը ավարտվել է ծեծկռտուքո՞վ. պարզաբանում է Վայքի համայնքապետը. Հրապարակ
Քաղաքական
Այսօր մամուլում լուրեր տարածվեցին, որ Դիլիջանում ՔՊ-ականների հավաքույթը ավարտվել է ծեծկռտուքով:
Մասնավորապես Armlur.am կայքի տեղեկություններով, դրսում ՔՊ-ականները հավաքվել զրուցել են, այդ ժամանակ այդ տարածքով անցնելուց է եղել Վայքի համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանը, որը հավաքված ՔՊ-ականներին չի բարևել: Հիմնական հավաքվածները եղել են ՔՊ-ական մարզպետներն ու համայնքապետերը:Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը դիմել է Մաթևոսյանին, թե որ անցնում ես ինչի՞ չես բարևում: Մաթևոսյանն էլ հայտարարել է, թե չի ուզում, չի բարևում, որից հետո մարզպետն ու համայնքապետը սկսել են հարձակվել իրար վրա ու ծեծել: Միջադեպին արդեն խառնվել է ողջ ՔՊ-ական թևը ու ցրել «կռվարարներին»:
Հրապարակը կապ է հաստատել Վայքի համայնքապետ Մխիթար Մաթևոսյանի հետ, ով այն հարցին, թե ինչից է առաջացել վիճաբանությունը, հերքել է, ասելով.
«Վաբշե ես էդ մարզպետին չեմ ճանաչում, հետը ընդհանրապես խոսակցություն չի եղել»:
Ճշտող հարցին, թե արդյո՞ք նա երեկ գտնվել է Դիլիջանում, պատասխանել է, որ՝ այո եղել է:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)