Իլոն Մասկը վարձել է դեռահասի՝ որպես ծրագրային ապահովման ինժեներ
ԱՄՆԱմերիկացի ձեռներեց և միլիարդատեր Իլոն Մասկն իր «SpaceX» ընկերությունում աշխատանքի է ընդունել 14-ամյա Քայրան Քվազիին՝ որպես ծրագրային ապահովման ինժեներ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ես կմիանամ մոլորակի ամենաթեժ ընկերությանը՝ որպես «Starlink» թիմի ծրագրային ապահովման ինժեներ»,- ասել է դեռահասը։
Քայրան Քվազին աշխատանքի կանցնի Կալիֆորնիայի Սանտա Կլարայի համալսարանն ավարտելուց հետո, որտեղ նա բակալավրի կոչում է ստացել մաթեմատիկայի, համակարգչային գիտության և ճարտարագիտության ոլորտներում: «SpaceX»-ի ապագա աշխատակիցը բարձրագույն ուսումնական հաստատություն է ընդունվել 11 տարեկանում։
Տղայի խոսքով՝ ինքը չի զգում, որ «ձեռքից բաց է թողնում իր մանկությունը»։