Իրանի Ինտերպոլի կողմից 42-ամյա Մահդին հետախուզվում էր կաշառքի և խարդախության մեղադրանքով. նրան գտել են «Զվարթնոցում»
ԻրավունքՈստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունիսի 18-ին, ժամը 05.30-ին, Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանում հայտնաբերվել, ձերբակալվել և գծային բաժին է տարվել 42-ամյա Մահդի Շ.-ն:
Ոստիկանությունից հայտնում են, որ նա հունվարի 3-ից Իրանի Իսլամական Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր կաշառքի և խարդախության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը: