ԲԴԽ-ն 4 դատավորի պատասխանատվության ենթարկելու գործով մեկ դատավորի միջնորդությունը մասնակի բավարարեց
ԻրավունքԲարձրագույն դատական խորհուրդը հետաձգեց Սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադևոսյանին, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանին, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանին և Տիգրան Պետրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ գործի քննությունը։
ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը հայտարարեց, որ Արտակ Բարսեղյանը, որը գտնվում է ստացիոնար բուժման պայմաններում, միջնորդել է մեկ շաբաթով հետաձգել միջնորդության քննությունը։
ԲԴԽ-ն, վերադառնալով խորհրդակցական սենյակից, որոշեց մասնակի բավարարել դատավորի միջնորդությունը։
Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 21-ին՝ ժամը 10։00-ին։
Կարեն Անդրեասյանը նշեց, թե դատավոր Բարսեղյանին հնարավորություն կտրվի ներկայացուցչի միջոցով լիարժեք պաշտպանության, սակայն, նիստը կշարունակվի, կքննարկվի ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդությունը և ևս մի քանի միջնորդություն։