ՀՀ ՄԻՊ-ի աջակցությամբ քաղաքացու հաշմանդամության կենսաթոշակի վրա դրված արգելանքը հանվել է
ՀասարակությունՊաշտպանի աջակցությամբ քաղաքացու հաշմանդամության կենսաթոշակի վրա դրված արգելանքը հանվել է։
Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը հաշմանդամության կենսաթոշակի վրա տարածված բռնագանձումը վերացնելու հարցով։
Ըստ դիմումատուի՝ բանկում դրամական պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը բռնագանձում է տարածել իր հաշմանդամության կենսաթոշակի վրա, մինչդեռ հաշմանդամության կենսաթոշակի վրա բռնագանձումն արգելված է օրենքով։
Պարզաբանումներ ստանալու նպատակով գրություն է հասցեագրվել Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն:
Պաշտպանի աջակցությամբ բարձրացված խնդիրը լուծվել է, հաշմանդամության կենսաթոշակային հաշվի վրա դրված արգելանքը հանվել է։