ՀՖՖ․ Հենրիկ Նալբանդյանը՝ Հայաստանի լավագույն մրցավար
ՍպորտՀենրիկ Նալբանդյանը ճանաչվել է ավարտված մրցաշրջանում Հայաստանի լավագույն մրցավար, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։
Հաշվի առնելով 2022/2023 մրցաշրջանի ընթացքում ՀՖՖ հովանու ներքո անցկացված բոլոր մրցաշարերում սպասարկված խաղերի քանակը, արդյունքները և մրցավարների միջին գնահատականները՝ մրցաշրջանի լավագույն մրցավար ճանաչվեց Հենրիկ Նալբանդյանը, իսկ մրցավարի լավագույն օգնական՝ Մեսրոպ Ղազարյանը»,- նշվում է ՀՖՖ-ի հաղորդագրությունում: