ԱՄՆ-ի 1792թ. թողարկված մետաղադրամը վաճառվել է 2,93 միլիոն դոլարով «Perseverance» մարսագնացը Մարսի վրա ռեկորդային՝ 45.2 կմ ճանապարհ է անցել SpaceX-ի Falcon 9 հրթիռը երկնքում տպավորիչ «տիեզերական մեդուզա» է առաջացրել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա 30 հազար դոլարանոց բազմոց՝ Porsche-ի տեսքով Վան Գոգի կտավը, որը 60 տարի չի ներկայացվել հանրությանը, ցուցադրվել է Հոնկոնգում Գիշերային երկնքի պայծառությունը կրկնապատկվում է յուրաքանչյուր 8 տարին մեկ Ռուսական ուժերն այս գիշեր ամենաուժեղ հարվածներից մեկն են հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին. Զելենսկի Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի օդանավակայաններում հարյուրավոր չվերթներ են հետաձգվել կամ չեղարկվել Վինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ Մոուրինյու Լիոնում ցուցարարները հրդեհել են զբոսաշրջային գրասենյակը Մեսսին լքում է «Ինտեր Մայամի»-ի ճամբարը և մեկնում Իսպանիա 

Ավարտվել է Երևանում ոստիկանի նկատմամբ բռնության գործադրման դեպքով 6 մեղադրյալի մասով նախաքննությունը

Իրավունք

Ավարտվել է 2022 թվականի նոյեմբերի 7-ին Երևան քաղաքի Երվանդ Քոչար փողոցում գտնվող շենքերից մեկի բակում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ 6 անձի մասով: Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննության արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2022թ. նոյեմբերի 7-ին՝ ժամը 2000-ի սահմաններում, Երևան քաղաքի Երվանդ Քոչար փողոցում գտնվող շենքի բակում, նույն քաղաքի 21-ամյա 2 բնակիչներ մի խումբ անձանց հետ, անձնական հարցերի շուրջ մի խումբ այլ անձանց հետ խոսակցության ընթացքում, հասարակության նկատմամբ բացահայտ արհամարհանք դրսևորելով, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, տևական ժամանակ հնչեցրել են հայհոյանքներ, որի ընթացքում հիշյալ երիտասարդներից մեկն իր մոտ գտնվող ազդանշանային զենքից կրակոց է արձակել օդ:

Վերջինիս պատկանող «Mazda 6, 2.5» մակնիշի ավտոմեքենայի մեջ հետագայում հայտնաբերվել է երիտասարդի կողմից ապօրինի կերպով ձեռք բերված և պահված՝ ռազմամթերք հանդիսացող 3 փամփուշտ:

Ահազանգով ժամանած ՀՀ ոստիկանության աշխատակիցները դեպքի վայրում հայտնաբերել են «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենա, որի մեջ գտնվել են Երևան քաղաքի մի քանի բնակիչներ: Վերջիններս, տեսնելով ոստիկաններին, փորձել են ավտոմեքենայով հեռանալ դեպքի վայրից: Ավտոմեքենան կանգնեցնելու և այնտեղից դուրս գալու ոստիկանների օրինական պահանջն անտեսելով՝ մեքենայում գտնվող 31-ամյա տղամարդը դուռը փակել է ոստիկաններից մեկի մատների վրա, և այդպես մեքենան մի քանի մետր առաջ է ընթացել:

Սակայն չունենալով տարածքից հեռանալու հնարավորություն՝ մեքենան կանգ է առել, որից հետո ոստիկանության աշխատակիցը կրկին ավտոմեքենայից դուրս գալու օրինական պահանջ է ներկայացրել և բացելով ավտոմեքենայի դուռը՝ փորձել է դուրս բերել այնտեղ գտնվող 22-ամյա երիտասարդին: Վերջինս, չկատարելով ոստիկանի օրինական պահանջը և խոչընդոտելով վերջինիս ծառայողական գործունեությունը, գլխով և ձեռքով հարվածել է նրան և կծել աջ դաստակը:

Բացի այդ, նշված դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի նախաքննության ընթացքում օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու կապակցությամբ ՀՀ ոստիկանության համապատասխան բաժանմունքի մի քանի աշխատակիցներ այցելել են Երվանդ Քոչար փողոցում գտնվող կարի արհեստանոց՝ առկա տեսանկարահանող սարքերի տեսագրություններն ուսումնասիրելու, դրանք ձեռք բերելու նպատակով: Կարի արհեստանոցի աշխատակիցը՝ 55-ամյա տղամարդը, ոստիկանության աշխատակիցներին տրամադրել է իր բջջային հեռախոսը, որի միջոցով նրանք սկսել են ուսումնասիրել տեսագրությունները: Մի քանի րոպե անց 55-ամյա տղամարդը դուրս է եկել արհեստանոցից, մոտեցել է բակում գտնվող 51-ամյա մի տղամարդու:

Վերջինս ապացույց հանդիսացող տեսագրությունները ոչնչացնելու նպատակով, սպառնալու, պահանջելու և հայհոյանքներ հնչեցնելու եղանակով, դրդել է 55-ամյա տղամարդուն ոստիկանության աշխատակիցներին չտրամադրել հիշյալ կրպակի տեսանկարահանող սարքերի տեսագրությունները: Արդյունքում, տղամարդը, վերադառնալով արհեստանոց, անսպասելի վերցրել է իր բջջային հեռախոսը, այն հարվածել է գետնին՝ ոչնչացնելով տեսագրությունները:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ Երևանի 22 և 31-ամյա բնակիչներին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով, 55-ամյա տղամարդուն՝ 479-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, 51-ամյա տղամարդուն՝ 46-479-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով: 21-ամյա երիտասարդներից մեկին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 335-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ մյուսին՝ 297-րդ հոդվածի 3-րդ մասով:

21-ամյա երիտասարդներից մեկի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել գրավը և տնային կալանքը, մյուսների նկատմամբ՝ բացակայելու արգելքը:

Հիշյալ անձանց մասով նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ի 1792թ. թողարկված մետաղադրամը վաճառվել է 2,93 միլիոն դոլարով«Perseverance» մարսագնացը Մարսի վրա ռեկորդային՝ 45.2 կմ ճանապարհ է անցելSpaceX-ի Falcon 9 հրթիռը երկնքում տպավորիչ «տիեզերական մեդուզա» է առաջացրելNASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա30 հազար դոլարանոց բազմոց՝ Porsche-ի տեսքովՎան Գոգի կտավը, որը 60 տարի չի ներկայացվել հանրությանը, ցուցադրվել է ՀոնկոնգումԳիշերային երկնքի պայծառությունը կրկնապատկվում է յուրաքանչյուր 8 տարին մեկՌուսական ուժերն այս գիշեր ամենաուժեղ հարվածներից մեկն են հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին. ԶելենսկիՄոսկվայի և Սանկտ Պետերբուրգի օդանավակայաններում հարյուրավոր չվերթներ են հետաձգվել կամ չեղարկվելՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուԼիոնում ցուցարարները հրդեհել են զբոսաշրջային գրասենյակըՄեսսին լքում է «Ինտեր Մայամի»-ի ճամբարը և մեկնում ԻսպանիաԹուրքիան մտադիր է 2027 թվականին կրկնապատկել Սև ծովում գազի արդյունահանումըTesla-ի նոր Roadster-ը կկարողանա հնարքներ կատարել սեփականատիրոջ հրահանգովԳերմանիայում ռոբոտի մասնակցությամբ սեռական ոտնձգության դեպք է քննվումԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըԱՄՆ-Ռուսաստան դիզվառելիքի գործարքը օգուտ չի բերի որևէ մեկին. ՄակրոնԸնդամենը 23 տարեկան եմ, բայց ինձ արդեն վետերան են անվանում․ ԲելինգհեմԶելենսկին ենթադրել է, որ հնարավոր է հանդիպի Պուտինին ԱՄն-ումՎարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըԽաղաղության քողի տակ՝ զիջումներ, բնապահպանության անվան տակ՝ փողերի լվացում․ Ռուզաննա Ստեփանյան Հայաստանում կստեղծվի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ոլորտի վերլուծական կենտրոնԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջանԲրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտների«Նիկոլերենից» թարգմանեք՝ հասկանամ՝ ինչա նշանակում Արծվաշենը շարժենք. ստի նոր «էվերեստներ» են նվաճումCOP17-ը ընձեռում է հրաշալի հնարավորություն Հայաստանի և աշխարհի տարբեր երկրների երիտասարդներին՝ փոխանակվելու փորձով․ Ռոբերտ ԱբիսողոմոնյանՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ Փաշինյան«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ներկա է եղել Mining Armenia Forum 2026-ինՄեքսիկայում երեք տղամարդու մոտ 159 տարվա ազատազրկման են դատապարտել սերֆերների սպանության համարՀռոմի պապը վիրահատությունից հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջևԷստոնիան ևս տասը միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային զենք գնելու համարՀյուսիսային Կորեան գերճշգրիտ կառավարվող տորպեդ է փորձարկելCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՖրանսիայի ազգային ոստիկանության փորձագետները կիսվել են փորձովՀայաստանում ընդլայնվում են ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման նախաձեռնություններըՏեր Ասողիկը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի՝ Զվարթնոց այցի մասին․ «Ցավալի է ու դատապարտելի»«Վիլ Ֆուդ»-ի պահածոների արտադրամասի գործունեությունը կասեցվել է․ ՍԱՏՄ«Լյուդովիկոս XVI-ին գլխատեցին, Մակրոն, մենք դա կրկին կանենք»․ Փարիզում բողոքի ակցիա էԳյումրին սովորական քաղաք չէ․ այն մեր ազգային դիմագիծն է. Վարդան Ղուկասյանի շնորհավորանքըՃանապարհատրանսպորտային պատահարները 5-29 տարեկան երեխաների և երիտասարդների մաhաgnւթյան առաջին պատճառն ենՓաշինյան․ Հանքարդյունաբերությունը չպետք է օտարության ու շահագործման տպավորություն թողնի քաղաքացիների մոտԱշտարակի լիմոնադի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է Լեոնարդո Դի Կապրիոն աջակցել է ՀՀ նախաձեռնությանը. Արևմուտքը Զելենսկու փոխարինողներ ունի«Շերեմետևո»-ում ուղևորները ժամերով սպասում են թռիչքներին՝ առանց ջրի և սննդի, մարդիկ քնում են հատակինԵրեք անչափահասներ հրկիզել են «Reebok» մարզական ակումբի էլեկտրական համակարգը․ վնասը՝ 2.2 մլն դրամԱրարատ Միրզոյանը մասնակցել է Ղրղզական Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի հետ քննարկումներինՀանքարդյունաբերության ոլորտի վերահսկողությունը կթվայնացվի․ համակարգը կգործարկվի 2029-ին
Ամենադիտված