ԶՊՄԿ աշխատակցին սպանած ադրբեջանցի զինծառայողը դատապարտվեց 20 տարվա ազատազրկման
Հասարակություն
Ադրբեջանցի զինծառայող Հուսեյն Ախունդովը դատապարտվեց 20 տարվա ազատազրկման։ Այս մասին գրում են լրատվամիջոցները։
Նշվում է, որ Ախունդովը մեղավոր է ճանաչվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի անվտանգության աշխատակից 56-ամյա Հայրապետ Մելիքսեթյանին սպանելու համար։ Մելիքսեթյանի ընտանիքը անընդունելի է համարում այս դատավճիռը և ցմահ ազատազրկում պահանջում։
Հիշեցնենք, որ ապրիլի սկզբին Ախունդովը ադրբեջանցի մեկ այլ զինծառայող՝ Ագշին Բաբիրովի հետ ներխուժել են ՀՀ տարածք, ինչից հետո Սյունիքի սահմանամերձ գյուղերի բնակիչների շնորհիվ բռնվել։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ