Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար ունի
ՀասարակությունԵրևանի կենդանաբանական այգին ունի տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար: Երևանի քաղաքապետարանում քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը Երևանի կենդանաբանական այգու կառավարման խորհրդին ներկայացրեց այսուհետ «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Արմեն Հարությունյանին։
«Այնուհետև Կենդանաբանական այգում Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժ/պ Սիրարփի Հայկազյանը և Երևանի ավագանու անդամ Արման Անտոնյանն այգու աշխատակիցներին ծանոթացրին Արմեն Հարությունյանի հետ։ Վերջինս իր խոսքում նշեց, որ պարտավորեցնող է նման կառույցում աշխատելը և հույս հայտնեց, որ միասնական ու հետևողական աշխատանքի արդյունքում կենդանաբանական այգին միայն կբարգավաճի»,- ասվում է «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։