ՈւԵՖԱ-ն որակազրկել է Մխիթարյանի նախկին մարզիչ Մոուրինյոյին
Սպորտ
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն որակազրկվել է չորս եվրոպական խաղով՝ Եվրոպայի լիգայի եզրափակչից հետո մրցավարների նկատմամբ իր պահվածքի համար։ Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հանդիպման ավարտից հետո Մոուրինյոն քննադատել է բրիտանացի Էնթոնի Թեյլորի գլխավորած մրցավարական թիմի աշխատանքը, և արդեն մարզադաշտի ելքի մոտ պորտուգալացին, հանդիպելով մրցավարին, սկսել է վիրավորել նրան։
«Ռոման» Եվրոպա լիգայի եզրափակչում պարտվեց «Սևիլիային»: Հանդիպումը կայացավ մայիսի 31-ին Բուդապեշտում։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ