Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները տեղի կունենան հաջորդ շաբաթ՝ Վաշինգտոնում
ՔաղաքականՀաջորդ շաբաթ տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։
Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հաջորդ շաբաթ տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ Հայաստանը Ադրբեջանին առաջարկել է նաև անցկացնել սահմանազատման հանձնաժողովի նիստ, այն անցկացնելու սկզբունքային պայմանավորվածություն կա։ Հայաստանը պատրաստ է նաև օր առաջ տրանսպորտային և տնտեսական ուղիների ապաշրջափակմանը՝ կողմերի ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների ներքո»,- ընդգծեց Փաշինյանը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ