300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսի Նախկին մարզպետի եղբայրը՝ ծառայության պետ Փաշինյանը պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների համար հանրային «մեծ գրոհի». ՔՊ-ականները վերջին ու հուսահատ ճիգերն են գործադրում Ծառուկյանը ԱԱԾ պադվալում հումորներ է անում Ավետ Կոնջորյանի «հարցով» դիմել են ՔՊ վարչությանը. կուսակցությունից կհեռացնե՞ն ՔՊ-ում զոնդաժ է արվում․ ինչպես ծախել սահմանադրության նախագիծը Եվրոպական բանակցություններից դեպի Մոսկվա․ ինչո՞ւ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից առաջ փոխեց դեսպանին Իտալիայում համընդհանուր գործադուլ․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց Պուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերին Դանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համար Բեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչի 

«Հրապարակ». ժամանակին Պատրոն Դավիթը մենակ էր լուծում զենքը ՀՀ հասցնելու խնդիրը

Հասարակություն

«ՀՐԱՊԱՐԱԿ»

Դեռեւս 2018 թվականից մամուլում շրջանառվում էին լուրեր ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ձեռք բերված ՕՍԱ-ԱԿ հրթիռային համակարգերի մասին։ Մեկ տարի մենք փորձում էինք պարզել, թե ինչ կարգով, ինչ պայմաններում է տեղի ունեցել այս գործարքը:

Մեզ հաջողվեց պարզել, որ տվյալ համակարգերի ձեռքբերումը նախատեսված է եղել դեռեւս 2010 թվականին, որի մատակարարման համար համապատասխան պայմանագիր է կնքվել մատակարարող ընկերության հետ, տրվել է կանխավճար։ Զինատեսակն արտահանվող երկրում, այլ զինատեսակների հետ միասին, պատրաստ է եղել մատակարարման դեպի Հայաստան, սակայն քաղաքական պատճառներով մատակարարումը չի իրականացվել։ Այդ պատճառով էլ այն չի ներառվել ՀՀ ՊՆ գնումների նոր պլանի մեջ։ Մեզ հաջողվեց տվյալ ոլորտում կոմպետենտ մի շարք մասնագետների հետ զրուցել, օրինակ՝ ՀՀ ՊՆ, ռազմարդյունաբերության ոլորտի, օդանավակայանների եւ մատակարար ընկերության ներկայացուցիչների, որոնք անձնական զրույցներում ասացին, որ, 2010թ. կնքված պայմանագրի համաձայն, մատակարարվելիք համակարգերի խմբաքանակը՝ մոտ 27 մլն դոլար արժողությամբ, եղել է ավելի շատ օգտագործված, քան 2018թ. գնված համակարգերը։ 

Փաստացի անցած ժամանակն աշխատել է հօգուտ, հաջողվել է ավելի թարմ զենք ձեռք բերել, եւ 2018թ. Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավիթի) ընկերության միջոցով գնվել է կրկնակի խմբաքանակ, գրեթե նույն արժողությամբ՝ 28 մլն ԱՄՆ դոլար, իսկ տեխնիկան եղել է ավելի քիչ օգտագործված, քան 2010թ․ մատակարարվելիքը։ Ընդհանուր 28 մլն ԱՄՆ դոլարից էլ միայն մոտ 5 մլն ԱՄՆ դոլար է կազմել այդ համակարգերի փոխադրման արժեքը, որն իրականացվել է АН-124 Руслан տիպի օդանավով՝ 10 չվերթով։ Համակարգերը Հորդանանից ՀՀ տեղափոխելու համար անհրաժեշտ է եղել ունենալ ՌԴ կառավարության որոշումը եւ ՌԴ նախագահի հրամանագիրը, որն էլ Պատրոն Դավիթը մեծ դժվարությամբ ստացել է: 2018թ. ՕՍԱ-ԱԿ համակարգերը, ՀՀ հասնելուց հետո, տեղի գործարաններում անմիջապես անցել են արդիականացում՝ մատակարար ընկերության, նույն Դավիթ Գալստյանին պատկանող միջոցներով։ Մասնավորապես, արդիականացվել են բոլոր մեքենաների Հատուկ մասի եւ Ընթացային մասերի կարեւորագույն հանգույցները, փոխարինվել են ռեզինատեխնիկական մասերը եւ անցել են համապատասխան փորձարկումներ: 

Մեր աղբյուրներն ասում են, որ այդ արդիականացման արդյունքում զենքի հեռահարությունը եւ էֆեկտիվությունը շեշտակի բարձրացրել են՝ գրեթե 2 անգամ: Պատրոն Դավիթի ընկերության միջոցներով իրականացվել է նաեւ ՀՕՊ զորքերի զորամասերից մեկում տեխնիկայի համար նախատեսված շինությունների եւ ծածկի կառուցումը։ 
Մեր աղբյուրները հայտնում են նաեւ, որ միայն 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ Պատրոն Դավիթի բերած ՕՍԱ-ԱԿ համակարգերով խոցվել են թվով 88 միավոր անօդաչու թռչող սարքեր։ ՕՍԱ-ԱԿ համակարգի հրթիռի 1 միավորի արժեքը մոտ 5 հազար ԱՄՆ դոլար է, իսկ խոցված ԱԹՍ-ի արժեքը՝ 150-200 հազար ԱՄՆ դոլար։ ՀՀ ՊՆ-ին հանձնելու ժամանակ բոլոր այդ համակարգերը գտնվել են ստուգված եւ վերջնական վիճակում։ ՕՍԱ-ԱԿ համակարգերը մինչ այսօր մարտական հերթապահություն են իրականացնում եւ 5000 մ բարձրության վրա լիարժեք կատարում են իրենց մարտական առաջադրանքը, մինչ այսօր դրանք կիրառվում են տարբեր երկրներում, օրինակ՝ ռուս-ուկրաինական պատերազմում։ Հետաքրքիր է, որ այս համակարգերը թե՛ ռուսական եւ թե՛ ուկրաինական զորքերի կողմից օգտագործվում են բավականին հաջող կերպով։ 

Մենք պարզեցինք նաեւ, որ համակարգերի ձեռքբերման գործը քննվել է ՀՀ ԱԱԾ-ում, Հատուկ քննչական ծառայությունում, ՀՀ Քննչական կոմիտեում: Համակարգերի ձեռքբերման անհրաժեշտությունը մի շարք անձինք, ինչպես նաեւ պաշտոնյաներ, կասկածի տակ էին դնում եւ դրանք համարում մետաղի ջարդոն, քարկոծում էին մատակարար ընկերությանն ու տնօրեն Դավիթ Գալստյանին: Հարուցված գործի շրջանակներում ստուգվել են բոլոր զորամասերում առկա մեքենաները, ինչի արդյունքում պարզվել է, որ բոլոր մեքենաները համապատասխանում են կապիտալ վերանորոգման եւ արդիականացման պահանջներին: 

Ստացվում է՝ քրեական գործ են հարուցում, տարիներով քննում, կալանավորում եւ մեղադրանք ներկայացնում մարդկանց, իսկ իրականում ընդամենը փոթորիկ է մի բաժակ ջրում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսիՆախկին մարզպետի եղբայրը՝ ծառայության պետ Փաշինյանը պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների համար հանրային «մեծ գրոհի».ՔՊ-ականները վերջին ու հուսահատ ճիգերն են գործադրում Ծառուկյանը ԱԱԾ պադվալում հումորներ է անում Ավետ Կոնջորյանի «հարցով» դիմել են ՔՊ վարչությանը. կուսակցությունից կհեռացնե՞նՔՊ-ում զոնդաժ է արվում․ ինչպես ծախել սահմանադրության նախագիծըԵվրոպական բանակցություններից դեպի Մոսկվա․ ինչո՞ւ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից առաջ փոխեց դեսպանինԹրամփը հրամայել է կապալառուներին համակարգել Կոնգրեսին ներկայացված տվյալներըՖրանսիան Աբու Դաբիի բանակցությունների համար նոր պահանջ է ներկայացրելՄելանյա Թրամփը հույս ունի, որ Ուկրաինայում հրադադար կհաստատվի մինչև Սուրբ Ծնունդ Ռուսաստանն առաջարկել է Իրանից տեղափոխել միջուկային վառելիքի մի մասըԻտալիայում համընդհանուր գործադուլ․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցՄոլդովան հավանություն է տվել Ուկրաինայի հետ ռազմական համաձայնագրինՆԱՏՕ-ի հետախուզական անօդաչուն Սև ծովում կրկին կորցրել է կապըԱՄՆ-ը թույլատրել է Չինաստանին վաճառել 879 հազար AI չիպՊուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերինԴանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համարԲեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչիՌուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին«Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածներըՖիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել»Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն Լագարդը զգուշացնում է Եվրոպային՝ կիբեռսպառնալիքները և տնտեսական ռիսկերը մեծանում են«Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքըԲրիտանիան հաստատել է կիբեռգործողությունները Ռուսաստանի և Չինաստանի դեմԳազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է ՄոսկվաՌուսաստանն ու Ուզբեկստանը ստորագրել են 2027 թվականի ռազմական համագործակցության ծրագիրՄիլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանումԹուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլՌուսաստանը չի տեսնում միջուկային բանակցությունների արագ վերսկսման հիմքերԷստոնիան դեկտեմբերի 1-ից փակում է Ռուսաստանի հետ ավտոանցակետերը11 տարվա աշխատանք՝ հանուն առողջ մաշկի․ անվանի բժշկի ստեղծած Արմոդերմը՝ միջազգային շուկայի ճանապարհինBIGBANG-ի անակնկալ երգը․ ի՞նչ է նշանակում «GiiiRIP» անունըՀարավային Կորեայում քննություններին իրենց հետ գաջեթներ բերող ուսանողները կարող են բանտարկվելՄերցը պատրաստ է մեղմել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ ո՞րն է Բեռլինի պայմանըԻրանը հերքել է ԱՄՆ-ի մեղադրանքները քիմիական և կենսաբանական զենքի մասինՇարմազանովը՝ Փաշինյանին․ Ալիևի պահանջը կատարելուց հետո ինձ ի՞նչ՝ վարչապետ կմնաս, թե՞ ոչԻրանի պատերազմը կանգնեցնելու փորձը տապալվել է․ ԱՄՆ Սենատում 48 ձայնը չի բավարարելՊենտագոնը զինամթերքի արտադրության երկարաժամկետ ծրագիր չունիԼը Պենի կուսակցության գրասենյակում խուզարկություն է անցկացվելԹրամփը Եվրոպային հորդորել է գործարքի գնալ Պուտինի հետ․ ո՞ւր կուղղվեն Ուկրաինայի գումարները«Բիթլզի» 1965-ի երգը նոր տեսահոլովակ ունի․ գլխավոր դերում Օուեն Քուպերն էԵրեկ Հաագայում պատմական վճիռ է կայացվել, որը կարևոր նախադեպ է նաև Արցախի հարցի համարՄոսկվան մերժում է Ուկրաինայի նույնիսկ «քվազիանդամակցությունը» ՆԱՏՕ-ինՀայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի՝ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակովՋեյմս Բլանթը ստացել է «Icon» մրցանակն ու իրեն համացանցային մեմ անվանելՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըԻնչո՞ւ Ստալոնեն չէր վաճառում «Ռոքիի» սցենարը․ այդ պատմությունն արդեն մեծ էկրանին էՅՈՒՆԻՍԵՖ․ Ուկրաինայում տասը ամսում 114 երեխա է զոհվել, 1 030-ը՝ վիրավորվել
Ամենադիտված