Չափանիշներին չհամապատասխանող տաքսիները չպետք է օդանավակայանից ուղևորափոխադրումներ իրականացնեն. վարչապետ
Հասարակություն«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում պետք է գործեն միայն որոշակի ստանդարտին համապատասխանող տաքսի ծառայություններ:
Կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով տրանսպորտի ոլորտում իրականացրած բարեփոխումների մասին։
«Պետք է այս հարցը դիտարկել, որ օտարերկրացին Հայաստանի օդանավակայանի դռնից դուրս է գալիս և տեսնում է, որ ոչ մի հանրային ծառայություն իրեն չի առաջարկվում: Սա լուրջ խնդիր է, որևէ զարգացած երկրում նման բանը նոնսենս է, համարյա քաշքշոցի հասնող որսը տաքսիների ուղևորների համար, կներեք, անընդունելի է, որքան էլ հասկանալի է սոցիալական կամ աշխատանքի նկատառումով: Եվ այստեղ մենք ակնկալում ենք, որ մեր ծառայությունները, ոստիկանությունը, տեսչական մարմինները, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը սկզբունքային աշխատանք կիրականացնեն:
Ես չգիտեմ՝ արդեն մրցույթ եղե՞լ է, հաղթող եղե՞լ է տաքսիների հետ կապված, բայց մենք պետք է ամեն ինչ անենք: Ոչ թե ամեն ինչ անենք, այլ պետք է այդ սկզբունքը պահենք. չափանիշներին չհամապատասխանող տաքսի ծառայություններին չպետք է թույլ տանք օդանավակայանի տարածքից ուղևորափոխադրումներ իրականացնել»,- շեշտեց վարչապետը: