Վայոց Ձորում 13-րդ դարի խաչքարը վնասվել է կայծակի հետևանքով
Հասարակություն
Վայոց ձորի մարզում կայծակի հետևանքով խաչքար է վնասվել: 13-րդ դարի արձանագիր խաչքարը գտնվում է մարզի Կարմրաշեն վարչական շրջանում:
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ վնասված խաչքարը նկատել են պատմական միջավայրի պահպանության Վայոց ձորի մարզի աշխատակիցները շրջայցի ժամանակ: ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը մասնագետների հետ քննարկում է խաչքարի հետագա ճակատագիրը:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ