Վերա Բրեժնևան զրկվել է Ռուսաստանում բնակության թույլտվությունից
ԺամանցՈւկրաինացի երգչուհի Վերա Բրեժնևան զրկվել է Ռուսաստանում բնակության թույլտվությունից։ Այս մասին հայտնում է Комсомольская правда-ն։
Հրատարակության համաձայն՝ երգչուհու՝ Ռուսաստանի Դաշնությունում ժամանակավոր կամ մշտական բնակության իրավունքը հաստատող փաստաթուղթը չեղարկվել է։
Հաղորդվում է, որ Ռուսաստանում իրենց գործունեության ընթացքում երգչուհին և նրա ամուսին Կոնստանտին Մելաձեն ռուսական անձնագրեր չեն ստացել։
«Հնարավոր է, որ սրտիստին զրկել են կացության թույլտվությունից կամ ինքն է հրաժարվել դրանից։ Ամեն դեպքում, այժմ Վերա Բրեժնևան չի կարողանա գալ Ռուսաստանի Դաշնություն և ապրել այստեղ, էլ չեմ խոսում կարիերա կառուցելու մասին», - ասել է փաստաբան Անդրեյ Ալեշկինը: