ԵՄ-ն և Գերմանիան չպետք է լռեն, Ադրբեջանը պետք է ապաշրջափակի միջանցքը. Միխայել Ռոթ
Արտաքին Քաղաքական
Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը X-ի իր էջում անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին․
«Ադրբեջանը ամբողջապես արգելափակել է Լաչինի միջանցքով դեպի Լեռնային Ղարաբաղ օգնության մատակարարումը։ Դա հումանիտար աղետի և էթնիկ զտումների սպառնալիք է։ Ադրբեջանը վտանգում է հայ-ադրբեջանական փխրուն խաղաղության գործընթացը և անվտանգությունը՝ Հարավային Կովկասում:
ԵՄ-ն և Գերմանիան չպետք է լռեն: Ադրբեջանը պետք է ապաշրջափակի միջանցքը։ Մեզ անհրաժեշտ է ԵԽ փաստահավաք առաքելություն՝ Լեռնային Ղարաբաղում։ Բացի այդ, ԵՄ առաքելությունը Հայաստանում պետք է ուժեղացվի և ընդլայնվի դեպի Ադրբեջան»,- գրել է նա։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ