Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը չի կարող նախապայման լինել Բերձորի վերականգնման համար․ Դավիթ Բաբայանը՝ BBC-ին
ՀայաստանԱրցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը մեկնաբանություն է տվել BBC-ի ադրբեջանական ծառայությանը, որում շեշտել է՝ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը չի կարող այլընտրանք լինել Բերձորի միջանցքին․
«Բերձորի միջանցքը, համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանավորվածության, չի կարող արգելափակվել, առավել ևս՝ գրավվել Ադրբեջանի կողմից։ Նաև Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը չի կարող նախապայման լինել Բերձորի միջանցքի լիարժեք գործունեության վերականգնման համար»,- նշել է Բաբայանը։