Անհետ կորածների հարազատները կգիշերեն ՊՆ–ում․ Sputnik Արմենիա
Հայաստան
Էջմիածնի «Քիմիկների» զորամասից 44-օրյա պատերազմ մեկնած և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների ծնողները կգիշերեն պաշտպանության նախարարությունում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց անհետ կորածի ծնող Կարինե Մանավազյանը։
Նշենք, որ ծնողներին այսօր հրավիրել էին ՊՆ` նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման համար։ Սակայն նախարարը նրանց չէր ընդունել։ Անհետ կորածների հարազատների հետ հանդիպել էր փոխնախարար Արման Սարգսյանը։ Նրանք մոտ 2 ժամ խոսել են, սակայն պաշտոնյայի պատասխանները չի գոհացրել հանդիպման մասնակիցներին։
«Մենք մնալու ենք ՊՆ–ում, գիշերելու ենք այստեղ»,– ասաց Մանավազյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան