«Հրապարակ». Ի՞նչ արժեն Երեւանի ընտրությունները
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 17-ին նշանակված Երեւանի ավագանու ընտրությունների համար պետբյուջեից 275 մլն դրամ կհատկացվի ներքին գործերի նախարարությանը՝ ընտրողներին ծանուցելու համար։
«Համաձայն ՀՀ պետական ռեգիստրի տվյալների՝ ընտրողների թվաքանակը կազմում է 823 հազար 559։ Հիմք ընդունելով ընտրողների թվաքանակը՝ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ընդհանուր ծախսերը կկազմեն 275, 0 մլն դրամ, որից գրասենյակային նյութերի (թուղթ եւ քարթրիջներ) եւ ընտրական մատյանների կազմման համար՝ 3,2 մլն դրամ, իսկ փոստային ծառայությունների համար՝ 271,8 մլն դրամ, ընտրողներին քվեարկության օրվա, ընտրական տեղամասի համարի, տեղամասային կենտրոնի հասցեի եւ ժամանակի մասին ծանուցումներ ուղարկելու համար»,- նշվում է կառավարության որոշման հիմնավորման մեջ։
Միաժամանակ հարկ է նշել, որ ՀՀ ՆԳՆ բյուջետային միջոցները չեն բավականացնում նշված ծախսերը ֆինանսավորելուն, ուստի անհրաժեշտ է հիշյալ միջոցները հատկացնել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից»: