Լարվածությունը պահպանվում է ու ամեն պահի կարող է նոր սադրանք կամ գործողություն լինել․ պատգամավոր
Բլոգոսֆերա
ԱԺ Պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է սահմանային դեպքերին․
«Սոթքում մարտական գործողություններն այս պահին դադարել են, սակայն լարվածությունը պահպանվում է ու ամեն պահի կարող է նոր սադրանք կամ գործողություն լինել:
Դժվար է ասել, թե Ադրբեջանի մտքին այս պահին ինչ կա ու հաջորդ հարվածը երբ և ուր կհասցնի, համենայդեպս տարածաշրջանային լարվածությունն անընդհատ իրեն զգացնել է տալու:
Իշխանությունը քարոզչական հեքիաթներ հորինելու-տարածելու, Արցախի շուրջ նոր ինտրիգներ հրահելու փոխարեն պետք է մտածի պաշտպանության և էֆեկտիվ մարտ վարելու մասին»:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը