Lil Wayne–ն փախել է իր իսկ ելույթից
ԱյլՌեփեր Lil Wayne–ն հրաժարվել է ելույթ ունենալ իր գործընկեր 50 Cent-ի հետ բեմի աշխատողի կոպտության պատճառով։ Այն մասին, թե ինչպես է երաժիշտը փախել սեփական կատարումից, պատմել է Page Six հրատարակությանը։
Lil Wayne–ն պետք է լիներ Լոս Անջելեսում 50 Cent–ի շոուի հատուկ հյուրը։
Աղբյուրների փոխանցմամբ, սակայն, երբ ռեփերը պատրաստվում էր ելույթ ունենալ, բեմի աշխատակիցներից մեկը հրել է նրան, հնարավոր է՝ չճանաչելով:
«Նա փամփուշտի պես դուրս թռավ։ Ընդհանուր առմամբ նա 20 րոպե է անցկացրել տեղում»,- պատմել է ականատեսը:
Օգոստոսի 30-ին 50 Cent-ը բեմ բարձրացավ իր Final Lap շրջագայության շրջանակներում։ Ելույթի ժամանակ ռեփերին մի քանի կոտրված խոսափող էին տվել, որից հետո նա զայրացել էր ու շպրտել խոսափողը՝ հարվածելով կնոջ գլխին։ Տուժածը ռադիոհաղորդավար Բրիանա Մոնեգեյնն էր, նա գլխի բաց վերք էր ստացել։