Ընդդիմության հրավիրած հանրահավաքն ավարտվեց
Հասարակություն
Ազատության հրապարակում քիչ առաջ ավարտվեց Արցախի անկախության օրվան նվիրված ընդիմության հանրահավաքը։ Այն ավարտվեց Շուշան Պետրոսյանի «Արցախ» երգի կատարմամբ։
Եզրափակիչ ելույթ ունեցավ ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։ Նա հայտարարեց, թե հաջորդ հավաքը չի ուշանալու։ Նրա խոսքով, իշխանափոխության հասնելու շուրջ ընդդիմադիր դաշտում ակտիվ քննարկումներ են ընթանում:
Հիշեցնենք, որ հանրահավաքին ներկա էին նաև ՀՀ 2-րդ եւ 3-րդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը