Կրակոցներ՝ Լոռու մարզում. բժիշկները պայքարում են հրազենային վնասվածք ստացած երկու կանանց կյանքի համար
ՀասարակությունԱյսօր՝ սեպտեմբերի 2-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում։ Ժամը 20:30-ի սահմաններում Վանաձոր բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացիների կողմից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են բերվել 2 քաղաքացի։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մհեր Վանյանը, ոստիկանության Բազումի բաժնի պետ Դավիթ Պետրոսյանն ու ոստիկանության Տարոնի բաժնի պետ Արսեն Աղումյանը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։