Հանրապետության որոշ հատվածներում ջերմաստիճանը կնվազի
ՀայաստանՀայաստանի Հանրապետության տարածքում այսօր կեսօրից հետո, սեպտեմբերի 4-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում այսօր հնարավոր է կարկուտ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան` 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը այսօր Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախի Հանրապետությունում կնվազի 3-5 աստիճանով։
«Մինչև սեպտեմբերի 7–ը Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ»,–զգուշացնեւմ են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։
Երևան քաղաքում սեպտեմբերի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկը կլինի +35...+37, գիշերը` +18...+20 աստիճան։Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր կեսօրից հետո, սեպտեմբերի 4-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում այսօր հնարավոր է կարկուտ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան` 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը այսօր Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախի Հանրապետությունում կնվազի 3-5 աստիճանով։
«Մինչև սեպտեմբերի 7–ը Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ»,–զգուշացնեւմ են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։
Երևան քաղաքում սեպտեմբերի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկը կլինի +35...+37, գիշերը` +18...+20 աստիճան։