Մարզահամերգային համալիրի վերակառուցվող ճանապարհը ունենալու է 250մ երկարություն
ՀասարակությունԵրեւանի քաղաքապետարանի Շինարարության եւ բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մարզահամերգային համալիրի վերակառուցվող ճանապարհը ունենալու է 250մ երկարություն և յուրաքանչյուր ուղղությամբ շուրջ 3.2-3.5 մ լայնությամբ մեկ երթևեկելի գոտի:
Հնարավորություն է տալու միջոցառումների և դժբախտ պատահարների (հրդեհ, փլուզում, վիրավորների տարհանումև այլ) ժամանակ զերծ մնալ խճողումային իրավիճակներից, ուշացումների և ՃՏՊ առաջանալու հավանականությունից։
Վերջինս շրջանցելու է Ծիծեռնակաբերդի խճուղին անմիջապես տրանսպորտային հոսքը ուղղելով Կիևյան և Հալաբյան փողոցներ»։
Գրիգորյանը գրառմանը կից ներկայացրել է նախատեսվելիք ճանապարհի էսքիզը։