Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում 6,35 միլիարդ դոլար՝ համաշխարհային ֆուտբոլի զարգացման համար «Perseverance» մարսագնացը Մարսի վրա ռեկորդային՝ 45.2 կմ ճանապարհ է անցել Վաղարշապատ համայնքի Հայթաղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ «Kia EV3»-ը կարող է դառնալ ընկերության ամենավաճառվող էլեկտրամեքենան Թուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո է Էլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը Կապույտ ու կարմիր երանգներ․ Նամիբիայի աղային հարթավայրը՝ տիեզերքից 2026 թվականին ամենաբարձր կենսաթոշակներ ունեցող երկրների տասնյակը Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում 36 ժամ գազ չի լինի Փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը, էկոպարեկներին տեսնելով, փորձել է փախուստի դիմել. մեքենան կողաշրջվել է ԱՄՆ-ում 20 տարվա ընթացքում առաջին անգամ, հնարավոր է, Կոնգրեսի ընտրություններ անցկացվեն առանց ԵԱՀԿ դիտորդների 

Ո՛չ Կարմիր հրապարակում, ո՛չ Սպիտակ տանը, ո՛չ Ելիսեյան պալատում հայի թասիբի հարցը չի լուծվելու

Քաղաքական

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ուղերձն արցախցիներին և ի զորակցություն Արցախի՝ Երևանում կայացած հանրահավաքի մասնակիցներին․

 «Հայրենակիցնե՛ր,

Շատերդ մտածում եք, որ դիմելով ձեզ, Նուբարաշենի բանտախցից, կուզեի հիմա ձեզ հետ լինել, ասեմ, որ ոչ, միակ վայրը, որտեղ կցանկանայի լինել՝ Արցախն է։ Կուզենայի արցախահայության կողքին կիսել նրանց հետ ոչ միայն զրկանքների ծանրությունը, այլև տեղում պայքարի պարտականությունը, որն այսօր ծանրացել է 120 հազար հայրենակիցներիս ուսերին։

Սիրելի արցախցիներ,

Հայ ժողովրդի պատմության հերթական որոգայթը բերել հասցրել է նրան, որ 10 միլիոնանոց ժողովրդի ճակատագիրը, արժանապատվությունը, հեղինակությունը մնացել են հենց ձեր ուսերին։ Համաձայն եմ՝ ճիշտ չէ, արդար չէ, երբ ազգ մնալու քննությունը մի ամբողջ հայության փոխարեն հանձնում եք հիմնականում դուք և ձեր երեխաները։ Ոչ ոք չնեղանա, անշուշտ, աշխարհով սփռված մեր հայրենակիցների մի մասը ցավում է ձեզ հետ միասին, մտահոգ է ձեզանով, խղճներս հանգիստ չեն, սրտներս ցավում են, հոգիներս ալեկոծված են։ Ու մենք փորձում ենք օգնել, այո, քիչ ենք փորձում, լավ չենք փորձում, կիսատ ենք փորձում և վաղուց արդեն ոչ թե փորձելու՝ այլ հաջողելու ժամանակն է։ Պատվազրկված ազգի ներկայացուցչի կարգավիճակից ոչ մի տեղ չենք փախնի, այդ դարդից հնարավոր չէ թաքնվել ո՛չ Կասկադի սրճարաններում, ո՛չ Եգիպտոսի կամ Վրաստանի լողափներում, ո՛չ Մոսկվայում ասֆալտ փռելով, ո՛չ Կալիֆորնիայում վարկով լավ մեքենա քշելով, ո՛չ եվրոպաներում սոցիալի վրա հույս դնելով։ Ոչ մի տեղ՝ ո՛չ Կարմիր հրապարակում, ո՛չ Սպիտակ տանը, ո՛չ Ելիսեյան պալատում հայի թասիբի, հայի ամոթի, հայի խղճի, հայի հայ մնալու հարցը չի լուծվելու։ Այսօր այն լուծվում է Արցախի հոսանքազրկված օջախներում, որտեղ մարդիկ կիսում են հերթերի մեջ վաստակած հացը, որտեղ ուշիմ արցախցի փոքրիկները, անկախ հանգամանքներից, պատրաստվում են ուսումնական տարվան, որտեղ ապրում են պատվախնդիր մարդիկ։ Այսպես ասած՝ քաղաքակիրթ աշխարհը կկարեկցի, կցավա, կհորդորի, կդատապարտի, կպահանջի, կոչ կանի, կահազանգի, անգամ միջազգային դատարանի որոշում կկայացնի, բայց մեր փոխարեն մեր խնդիրները չի լուծի։

Դատարանի որոշումը կյանքի կոչով ԴԱՀԿ չի դառնա, որովհետև մեզ կարեկցում են, բայց չեն հարգում, մեզ ժպտում են, բայց ընդունում, օգտագործում են և դեն շպրտում, քանզի «ասա՝ ով է ղեկավարդ, ասեմ՝ ով ես դու» հարցի պատասխանն ամոթալի է, անպատվաբեր, ստորացուցիչ։ Մաքսիմում, ինչ կարող է անել, արժեքները և հումանիզմը արձակուրդ ուղարկած աշխարհը Արցախի ժողովրդի հերուսությունները հավերժացնող մի նոր վեպ գրելն է։ 32 տարի առաջ Արցախի ժողովուրդն ամրագրեց, որ սեփական հայրենիքում, սեփական ձեռքերով, սեփական ճակատագիրը տնօրինելու իր իրավունքը ոչ թե լիքը փորի, այլ մեծ սրտի հարց է, և այսօր, անգամ ահագնացող հումանիտար աղետի ճիրաններում, հայ ժողովուրդը վերահաստատում է՝ Արցախը հարցի հարց չէ, պատվի հարց է, կշտանալու հարց չէ, պայքարելու հարց է։ Ոչ թե ներկան մեղմելու, այլ ապագա ունենալու հարց է։ Իմ, ձեր, բոլոր հայերի հարցն է։

Ոմանք կասեն՝ բավական է խոսել և մասամբ ճիշտ կլինեն, քանի այլևս անհնար է դիմանալ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո երկրում տիրող անարդարությանը, սողացող դավադրությանը, Նիկոլ-Ալիև զույգի սահուն փոխանցումներով իրականացվող հայրենազրկմանը։ Ավաղ, մեր հայրենիքը ծանր վիրավոր է, իսկ բժշկությունից հայտնի է, որ ծանր վիրավորի հետ մինչև բուժկետ հասնելը պետք է խոսել, որ նա չկորցնի գիտակցությունը, որ նրա ուշքը չգնա, որ նա շարունակի կռիվ տալ կյանքի համար։ Այսօրվա հավաքը վիրավոր հայրենիքի հետ հենց այդպիսի զրույց է, որ նա մեզ հետ մնա, չփակի աչքերը, չհուսահատվի, մերը մնա։ Իսկ մենք էլ ազգովի պարտավոր ենք վերջապես բուժել ծանր վիրավորին։

Նիկոլը տիպիկ հռոմեական ստրուկ է, որն իր դրսի տերերի հնազանդ ծառան է, ով երազում է, ոչ թե ազատության, այլ սեփական ստրուկներ ունենալու մասին և համառ ջանասիրությամբ փորձում է հայ հասարակությունից ստրուկներ կերտել՝ պաշտոն, լռության դիմաց, լափ` լռության դիմաց, ասֆալտ`լռության դիմաց, պարգևավճար`լռության դիմաց, ազատություն` լռության դիմաց սկզբունքով։ 3 տարի է, ինչ մեզ համոզում են, քարոզում են, պարտադրում են՝ սու՛ս, Հայաստան, իսկ մենք լռելու իրավունք չունենք, ուստի՝ Նուբարաշենի մենախցից միացնում եմ իմ ձայնը ձեր գոռոցին, գոչին, աղաղակին և ներվին։ SOS Արցախ։

ՀՀԿ փոխնախագահ

Արմեն Աշոտյան,

Նուբարաշեն ՔԿՀ,

02․09․2023»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում6,35 միլիարդ դոլար՝ համաշխարհային ֆուտբոլի զարգացման համար«Perseverance» մարսագնացը Մարսի վրա ռեկորդային՝ 45.2 կմ ճանապարհ է անցելՎաղարշապատ համայնքի Հայթաղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ«Kia EV3»-ը կարող է դառնալ ընկերության ամենավաճառվող էլեկտրամեքենանԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԷլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալըԿապույտ ու կարմիր երանգներ․ Նամիբիայի աղային հարթավայրը՝ տիեզերքից2026 թվականին ամենաբարձր կենսաթոշակներ ունեցող երկրների տասնյակըԱրաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում 36 ժամ գազ չի լինիՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը, էկոպարեկներին տեսնելով, փորձել է փախուստի դիմել. մեքենան կողաշրջվել էԱՄՆ-ում 20 տարվա ընթացքում առաջին անգամ, հնարավոր է, Կոնգրեսի ընտրություններ անցկացվեն առանց ԵԱՀԿ դիտորդներիԼորդերի պալատի անդամը ելույթ է ունեցել՝ օգտագործելով իր ձայնի արհեստական ​​բանականության կլոնըՀնդկաստանում երկգլխանի երեխա է ծնվել (լուսանկար)Ջիգանի տունը բռնագրավվել է գրեթե 2 միլիոն ռուբլու ալիմենտի պարտքի պատճառովՀռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում էԲելլա Հադիդը բիկինիով լուսանկար է հրապարակել է սաունայիցԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակԻշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալուլ Մուրոյի և Նաչո Սանչես Ամորի հետԱնաստասիա Ռեշետովան բացահայտել է, թե արդյոք իր երկրորդ հղիությունը պլանավորված է եղելԷդվարդ Ասրյանը գիշերային և վաղ առավոտյան ժամերին չհայտարարված այցեր է կատարել զորամասերԱՄՆ դեսպան Քիմբերլի Գիլֆոյլի մեկնումը քաղաքական սկանդալ է առաջացրել ՀունաստանումՔաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Պորտուգալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջևԱլիևն ու Հերցոգը քննարկել են միջազգային և տարածաշրջանային հարցերԻսրայելը մտադիր չէ վերսկսել ռազմական հարվածներն Իրանին մինչև հոկտեմբերի 27-ի ընտրություններըԴավիթ Խուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՀետախուզության կորուստ, ԵՄ անդամակցության անորոշություն․ նոր հարվածներ ԿիևինԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱԱրամ Ա-ն խոսել է ազգային ինքնության պահպանման մասին. Ֆրանսիա–Ադրբեջան նոր սկանդալԱռաջիկա օրերին ՀՀ կառավարությունը որոշում կընդունի ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվիՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է վերականգնել Թրամփի և Զելենսկու հարաբերություններըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտԱդրբեջանը կարող է տրոյական ձի դառնալ թուրքական աշխարհի դեմ․ Ալիևին իջեցնում են օդերից․ԱբովյանԿանխվել է քրեակատարողական ծառայողի կողմից ազատազրկված անձանց բջջային հեռախոսներ փոխանցելու փորձըՄԱԿ-ի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողություն ԵրևանումՌուսաստանը չի բացառում ռուսական դիզելային վառելիքի ԱՄՆ մատակարարման հետ կապված դժվարությունները. ԴմիտրիևԼավրովը ժամանել է ԲաքուԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԿարող եմ ամենահիմար բաներն ասել, ու դուք կծափահարեք. ԹրամփՍեպտեմբերին Հայաստան է այցելել 290.016 զբոսաշրջիկ Ջրային կոմիտեի նախագահն այցելել է Սպանդարյանի և Կեչուտի ջրամբարներ, ուսումնասիրել «Արփա–Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքը Պալասիո Դոմինգոն Հայաստանում էՌուսաստանի նավթավերամշակման գործարաններից մի քանիսի աշխատանքը վերսկսվել է. ՌԴ փոխվարչապետՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՌԴ-ից դիզելային վառելիք գնելու պայմանավորվածության արդյունքը կասկածելի է. ՄելոնիՔննարկում՝ Գագիկ Ծառուկյանի գործով դատավարության և քաղաքական հետապնդումների մասին. ՍուրենյանցՎարչապետի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է միասնական եվրոպական բանակ ստեղծելու անհրաժեշտության մասին
Ամենադիտված