Վթարի հետեւանքով կյանքից հեռացած աղջիկներից մեկը գեղեցկության մրցույթի մասնակից էր
ՀասարակությունՀրապարակ օրաթերթը գրում է. Նախօրեին ավտովթարից զոհված աղջիկներից մեկը՝ Բուրաստան Խոսրովյանը, մոդել, Միսս Հայաստան գեղեցկության մրցույթի եզրափակիչ փուլ դուրս եկած գեղեցկուհին էր:
Սյունիքի ճանապարհին վթարից մահացածները հարազատ քույրեր էին։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին, ժամը 10։58-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ չի հաջողվում կապ հաստատել Երևանից Գորիս քաղաք գնացող ավտոմեքենայի վարորդի հետ․ որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը