Nissan Tiida-ն տապալել է Տափերական գյուղի ցուցանակը և մի քանի մետր գլորվելով՝ հայտնվել դաշտում
ՀասարակությունԱյսօր՝ սեպտեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Տափերական գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան բախվել է Տափերական գյուղն ազդարարող ցուցանակին, կոտրել այն և մոտ 10 մետր գլորվելով՝ հայտնվել դաշտում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները հոսաքնազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը և տեղում իրականացրել հերթապահություն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։