Ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Դիլիջանի թունելով
ՀասարակությունՃանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Սևանի լեռնանցքի թունելը (Դիլիջանի թունել) բարեկարգելու համար կատարվող ուսումնասիրությունների նպատակով սույն թվականի սեպտեմբերի 4-ից մինչև սեպտեմբերի 8-ը՝ ժամը 9:00-ից 13:00 և 14:00-ից 18:00, ժամանակավորապես կդադարեցվի թունելով երթևեկությունը։
Նշված ժամանակահատվածում ճանապարհային երթևեկությունը տվյալ ուղղությամբ, երթևեկության շրջանցումն առաջարկվում է իրականացնել Հ-53, Մ4-Սեմյոնովկա-Մ4 հանրապետական նշանակության ավտոճանապարհով:
Ներկայացվում է երթևեկության շրջանցման սխեման։