Ադրբեջանում 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ՀասարակությունԱդրբեջանում 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Նշվում է, որ երկրաշարժի օջախը գտնվել է 29 կմ խորության վրա։
Ստորգետնյա ցնցումները զգացվել են Իրանի Փարսաբադ քաղաքից 91 կմ հյուսիսարևելք և Ադրբեջանի Քուրդամիր քաղաքից 19 կմ հյուսիսարևելք, հայտնում է աղբյուրը։
NEWS.am-ի տեղեկություններով՝ երկրաշարժը զգացվել է նաև Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում։