Ադրբեջանում գրանցված երկրաշարժը Ստեփանակերտում զգացվել է 2-3 բալ ուժգնությամբ
ՀասարակությունԵրկրաշարժը գրանցվել է Ադրբեջանի Շամախի քաղաքից 40 կմ հարավ-արևմուտք՝ օջախի 10 կմ խորությամբ: հայտնում են ԱՀ ՆԳՆ-ից:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժն զգացվել է նաև Ստեփանակերտում` 2-3 բալ ուժգնությամբ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանում 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։