«Սուրբ Վարդան» մատուռ տանող հատվածում այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ
ՀասարակությունՍեպտեմբերի 3-ին, ժամը 15։46-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմաղանի լճից դեպի «Սուրբ Վարդան» մատուռ տանող հատվածում այրվում է խոտածածկույթ։ Հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ։
«Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։00-ին, մարվել՝ 18։15-ին։ Այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ։ Հրշեջ-փրկարարները հրդեհաշիջում են իրականացրել մոտ 2 օջախում՝ մոտ 20 հա տարածքում»,- ասված է հաղորդագրության մեջ: