«ԿԱՄԱԶ»-ը չի կարողացել շարունակել ընթացքը. Փրկարարները մոտ 300 մ քարշակել են այն
ՀասարակությունՍեպտեմբերի 3-ին, ժամը 23:30-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի վերջնամասում բեռնատար ավտոմեքենան բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը․ անհրաժեշտ է օգնություն։
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները մոտ 300 մ քարշակել են «KamAZ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա․ Մ․), վերջինս շարունակել է ընթացքը: