Արտաշատի խճուղու վրա գտնվող հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
ՀասարակությունՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Նարինե Գասպարյանին պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը (Արտաշատի խճուղի 74): Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։
Այսպիսի որոշման համար հիմք է հանդիսացել այս կազմակերպությունում ՍԱՏՄ Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողության արդյունքը, համաձայն որի՝
արտադրական շինությունում չեն բացառվել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվվող հոսքերը,
1․ չեն ձեռնարկվել միջոցառումներ արտադրական շինությունները կենդանիների (միջատների) ներթափանցումից պաշտպանելու համար,
2․պատերի, հատակի, առաստաղի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, որոնք հեշտությամբ լվացվող-ախտահանվող են և կանխարգելում են կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը,
3․ բոլոր սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը, որոնք անմիջական շփման մեջ են գտնվում սննդամթերքի հետ, չեն պահվում նորոգ ու բարվոք վիճակում, չեն ենթարկվում պատշաճ մաքրման ու ախտահանման,
4․արտադրամասն ապահովված չէ ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարանով,
5․սանհանգույցի դռները բացվում են դեպի արտադրական շինություն:
Տնտեսավարողին տրվել է ժամկետ խախտումները վերացնելու համար: