Երևանի քաղաքապետի թեկնածուների մեծ մասը, ցավոք սրտի, «մարիոնետի» կարգավիճակ ունեն․ Ալեն Սիմոնյան
Քաղաքական
Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավն Արցախի հարցի քննարկման վերածելն ընդդիմության օրակարգն է։ Այս մասին ՔՊ թեկնածու Տիգրան Ավինյանի քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա մեկ անգամ ևս շեշտեց, որ հիմա ճիշտ պահը չէ Արցախի հարցի քննարկման համար, քանի որ իրենք ԱԺ-ում ու այլ տեղերում բազմիցս խոսում են Արցախից. «Դա ընդդիմության օրակարգն է, որը, կարծում եմ, այս ընտրություններում ճիշտ չէ քննարկել։ Դա լրիվ ուրիշ բան է»:
Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ Երևանի քաղաքապետի թեկնածուների մեծ մասը «մարիոնետի» կարգավիճակ ունեն։ «14 մասնակից կա հանած մեկ, երկու, երեքին, նրանք բոլորն աշխարհաքաղաքական վեկտոր են առաջ տանում, մեծ մասամբ, ցավոք սրտի, «մարիոնետի» կարգավիճակ ունեն»,- ընդգծեց նա՝ վստահություն հայտնելով, որ երևանցիները բոլորին իրարից տարբերում են։
Նշենք, որ Տիգրան Ավինյանն այսօր քարոզարշավը սկսել է Հյուսիսային պողոտայից` մետրոյով ուղևորվելով Շենգավիթ նախընտրական հանդիպումների։ Նրան ուղեկցում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը